Երկուշաբթի , 21 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Sunny
31°
Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ամանորյա սեղանների տխուր հետևանքները

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ամանորյա սեղանների տխուր հետևանքները

Հունվար 7, 2017 16:00 Բժիշկ, Լուրեր A+ / A-

3502

Սննդային թունավորումները ամանորյա տոներին հազվադեպ չեն: Մասնագետները պատրաստել են խորհուրդների մի շարք, որոնք կօգնեն խոըսափել այդ խնդիրներից: Մելբուռնի արքայական հոսպիտալից Թոմաս Ռազգան ընդգծում է. թունավորումներին պետք է զգույշ վերաբերվել: Դրանք կարող են կյանք արժենալ:

Թունավորում առաջացնող բակտերիաները ավելի լավ բազմանում են 4-60 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Ահա թե ինչու սնունդն անվտանգ է, եթե սառեցված է կամ, հակառակը, շատ տաք: Իսկ ուտելիքը պետք է տաքացնել իրոք մինչև ամենատաքաստիճան:

Ինչպես նաև պահպանելիս պետք է առանձնացնել արդեն պատրաստի և հում մթերքները: Սա կօգնի խուսափել խաչաձև վարակումից: Այդ իսկ պատճառով չի կարելի սկզբում կտրատել հում միսը, իսկ հետո նույն տախտակի վրա կտրտել աղցանի բաղադրիչները: Եվ, իհարկե, մի մոռացեք ձեռքերն օճառով լվանալ պետքարանիւց օգտվելուց կամ հում մթերքները մշակելուց հետո: Առայժմ սա մնում է ամենահուսալի միջոցը, որն օգնում է կասեցնելու ձեռքերից վտանգավոր ախտածինների տարածումը առարկաների վրա և ձեռքից ձեռքի վրա:

Դեռ մթերք գնելիս պետք է ուշադիր զննել ապրանքը: Եթե գնել եք տաք և սառը մթերք, ապա ճանապարհին դրանք պետք է առանձին պահել: Տաք կերակուրը տաք էլ վաճառվում է, իսկ սառեցված մթերքները խանութում սառնարանից դուրս չեն պահվում:

Վաճառողը պետք է ձեռնոց և առանձին գդալներ օգտագործի` պատրաստի ուտեստները լցնելիս: Անշուշտ, փաթեթավորման տեսանելի նշաններով վնասված և պիտանիության ժամկետը լրացած մթերքները տոնական սեղանի համար պիտանի չեն: Եվ, իհարկե, զգուշացեք հավկիթներից: Եթե հավկիթը շատ կեղտոտ է, համոզվեք, որ լավ եփած լինեն: Եթե այնուամենայնիվ վարակվել եք, ջանացեք հնարավորինս շատ ջուր խմել` ջրազրկումից խուսափելու համար:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top