Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Խումարից ազատվելու լավագույն միջոցները

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Խումարից ազատվելու լավագույն միջոցները

    Հունվար 2, 2018 10:00 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    party-smart-mainՆոր տարին ոչ միայն ուրախություն է, ցնծություն և հրաշքի սպասում: Դա նաև առավոտյան այնքան սովորական խումար է: Մի՞թե հնարավոր չէ դրանից ոչ մի կերպ ազատվել: Պարզվում է` ոչ միայն հնարավոր է, այլև խիստ անհրաժեշտ: Խումարն օրգանիզմի համար թունավորվելու մասին ազդանշան է, որը կարող է կենսականորեն կարևոր օրգանները երկար ժամանակով շարքից հանել: Araratnews.am-ը սկսում է հրապարակումների շարք այն մասին, թե տոն օրերին խումարաթողի ինչ լավագույն միջոցներ գոյություն ունեն:

    Երևան Տոնավաճառ

    Ինչ կարելի է ուտել

    Ձեզ թույլ տվեք ավելի շատ կալորիական սնունդ, որը պարունակում է սպիտակուցներ և ճարպեր: Սպիտակուցները սնում են մարմինը, իսկ ճարպը պաշտպանական շերտ կստեղծի ստամոքսում և աղիներում, ուստի ավելի քիչ ալկոհոլ կներծծվի օրգանիզմ: Այսկերպ, դուք հզոր «հաղթաթուղթ» կունենաք խումարի դեմ պայքարում: Լավ կլինի նաև սննդի օրաբաժինը լրացնել C և B խմբի վիտամիններով, որոնք օգնում են օրգանիզմին հաղթահարելու ալկոհոլային «հարձակումը»: Խումարի դեմ բոլոր միջոցները պարունակում են C վիտամին: Սակայն խնդիրն այն է, որ խնջույքից հետո սա արդեն այնքան արդիական չէ: Պարզապես` ուշացած օգնություն: Ահա թե ինչու վիտամինները պետք է ընդունել տոնին ընդառաջ կամ գոնե բուն տոնի ընթացքում: Այդժամ օրգանիզմը կստանա իրական աջակցություն, և ձեզ խումարը չի սպառնա: Ալկոհոլը օրգանիզմից ողողելով հանում է հանքային նյութերը, հատկապես կալիումը, ուստի ավելի լավ է սեղանի շուրջը խմել տոմատի հյութ, որը պարունակում է շատ կալիում: Այս տարրի ավելցուկը նույնպես օգնում է հետագայում հաղթահարելու խումարը: Չէ՞ որ հենց կալիումն է օրգանիզմում անբավարար լինում, ինչը առավոտյան խորացնում է վիճակը:

    Ավելի շատ շարժվեք

    Միջոցառման ընթացքում անշարժ մի նստեք բազմոցին: Ինչպես և ակտիվ մարդկանց մեծ մասը, պարեք, շարժվեք, ծիծաղեք: Սա խումարից խուսափելու իդեալական տարբերակն է: Նյութափոխանակության արագությունն ավելանում է, ինչն արագացնում է օրգանիզմից ալկոհոլի դուրսբերումը: Ոգելից խմիչքներ ընդունելիս մի կերեք քաղցր կարկանդակներ և յուղոտ չիպսեր, այլ աղցաններ, միս և պանիր: Ալկոհոլն առանց այն էլ ունի բարձր կալորիականություն. ավելի լավ է խուսափել ավելորդ կալորիաներից: Սակայն եթե սեղանին ընկուզեղենից ու չիպսերից բացի ոչինչ չկա, ավելի լավ է ուտեք դրանք չափավոր քանակությամբ: Ոգելից խմիչքներ ընդունելու արանքում փորձեք խմել կիտրոնի կամ նարնջի հյութով ջուր:


    Նման թեմաներ

    scroll to top