Հինգշաբթի , 20 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.54   
  •  EUR   Առք` 547.00   Վաճառք` 555.00   ՀՀ ԿԲ` 551.71   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 503.00   ՀՀ ԿԲ` 501.72   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 623.30   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 199.23   
outputra5huxgif
Mostly Sunny
34°
Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Գինով եմ, գինով եմ ես էլ…

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Գինով եմ, գինով եմ ես էլ…

Դեկտեմբեր 28, 2016 16:00 Բժիշկ, Լուրեր A+ / A-

holiday-dinner-stock-680uw

Նոր տարին ոչ միայն ուրախություն է, ցնծություն և հրաշքի սպասում: Դա նաև առավոտյան այնքան սովորական խումար է: Մի՞թե հնարավոր չէ դրանից ոչ մի կերպ ազատվել: Պարզվում է` ոչ միայն հնարավոր է, այլև խիստ անհրաժեշտ: Խումարն օրգանիզմի համար թունավորվելու մասին ազդանշան է, որը կարող է կենսականորեն կարևոր օրգանները երկար ժամանակով շարքից հանել: Araratnews.am-ը սկսում է հրապարակումների շարք այն մասին, թե տոն օրերին խումարաթողի ինչ լավագույն միջոցներ գոյություն ունեն:

Եթե նստած եք խնջույքի սեղանի շուրջը, սա դեռ չի նշանակում, թե առավոտյան կարթնանաք սարսափելի խումարի վիճակով: Սակայն հարկ է իմանալ այս տհաճ վիճակի կանխարգելման որոշակի կանոնները: Եթե նույնիսկ դուք սովորաբար ոգելից խմիչքի չափը չեք անցնում, ավելի լավ է հետևել յուրահատուկ ռեժիմի և վարքագծի կանոնների խնջույքի սեղանի շուրջ:

Գոյություն ունեն մի շարք միջոցներ տոնից հետո առավոտյան ահավոր գլխացավից, մկանային թուլությունից և ընդհանուր տկարությունից ազատվելու համար: Միայն հետևելով այդ փորձված միջոցներին` առավոտյան կարթնանաք առույգ և սթափ:

Նախ` դեռ նախքան տոնի սկիզբը «նախապատրաստեք» ձեր օրգանիզմը: Միջոցառումից առաջ ամբողջ օրը շատ ջուր խմեք: Կարելի է նաև` հանքային, սակայն առանց գազի: Մինչև հիմնական խնջույքը օրվա ընթացքում պետք է խմել 2 լիտրից ոչ պակաս հեղուկ: Ոգելից խմիչք ընդունելուց հետո նույնը արեք: Հանքային ջուրը ձեզ կմատակարարի արժեքավոր սննդանյութեր, որոնք կօգնեն դուրս բերելու օրգանիզմից սպիրտը, մաքրելու արյունը և արագ իրեն կարգի բերելու: Ջրազրկումից խուսափելու համար` դեռ նախքան խնջույքը սահմանափակեք այնպիսի մթերքների օգտագործումը, որոնք ունեն միզամուղ ազդեցություն: Դրանք են` սուրճը, թեյը, ձմերուկը, սեխը, վարունգը, սոխը, եղերդակը (цикорий) և ելակը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top