Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ մթերքներ ենք մենք ուտում

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ մթերքներ ենք մենք ուտում

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ մթերքներ ենք մենք ուտում
    Փետրվար 2, 2018 13:36 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    Կաթի մեջ` հակաբիոտիկներ, մսի և ձկան մեջ` սալմոնել, պաղպաղակ` աղիքային ցուպիկով… Ուրիշ ի՞նչ կարելի է գտնել խանութի դարակներում: Ժամանակակից սննդային տոխնոլոգիաները տեղում չեն դոփում, ամեն օր մշակվում են նոր հավելումներ և պահածոյացնող նյութեր, որոնք հնարավորություն են տալիս մթերքը թարմ և անուշաբույր պահել երկար ժամանակ:

    Օրենսդրությամբ թույլատրվում է սննդամթերքի բաղադրության մեջ վնասակար նյութերի փոքր չափաքանակներ, սակայն արտադրողներն ավելացնում են այնքան E հավելումներ, որքան կամենում են: Վերջին 5 տարիներին բնածին հիվանդություններով երեխաների թիվն աճել է 25 տոկոսով, դպրոցականների մոտ ստամոքսաբորբն ու խոցը դարձել են նորմա, իսկ բժիշկները ավելի հաճախ են ախտորոշում քաղցկեղային ուռուցքներ:

    Մարդու օրգանիզմի աշխատանքում խափանումների պատճառները խիստ պարզ են` ապրելակերպ և սնունդ: Հսկողության տակ պահեք այս երկու կետերը, և կյանքն արմատապես կփոխվի: Սկսեք սննդային սովորություններից, չէ՞ որ դրանից են ամբողջությամբ կախված առողջությունն ու կյանքի տևողությունը:

    Ձեզ ենք ներկայացնում այն վտանգավոր մթերքների ցուցակը, որոնց օգտագործումը պետք է սահմանափակել:

    Տրանսճարպեր

    Կարագ, որի յուղայնությունը 82,5 տոկոսից ցածր է, գոյություն չունի: Եթե փաթեթավորման վրա նշված է, որ յուղայնությունը 72,5 տոկոս և ցածր է, գոյություն ունի ռիսկ, որ արտադրողներն ավելացրել են տրանսճարպ` արհեստական ստեղծված պինդ ճարպ, որը ստանում են հեղուկ ձիթայուղը քիմիական վերամշակման ենթարկելով: Առավել հաճախ դա յուղարմավենու ձիթայուղն է:

    Նման մթերքների օգտագործումը ավելացնում է սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղային ուռուցքների առաջացման վտանգը: Նվազում է սթրեսներին դիմակայելու օրգանիզմի ունակությունը, աճում դեպրեսիայի առաջացման ռիսկը:

    Իրենց բաղադրության մեջ տրանսճարպեր պարունակող մթերքների փաթեթի վրա կլինեն այսպիսի բառեր. «մասամբ ջրածնավորված (հիդրոգենացված)» կամ «ջրածնավորված»: Ձեզ ենք ներկայացնում այս վտանգավոր նյութը պարունակող մթերքների ցուցակը.

    1. մարգարինի բոլոր տեսակները, սպրեդներ, փափուկ կարագ և կարագի ու ձիթայուղի ցանկացած խառնուրդ.
    2. զտված ձիթայուղ.
    3. մայոնեզ, կետչուպ.
    4. ամբողջ ֆասթֆուդը, որը պատրաստվում է ջրածնավորված ճարպերի օգտագործմամբ (կարտոֆիլ ֆրի, բուրգերների համար կոտլետներ, հավից արտադրանք).
    5. հրուշակեղենի արտադրանք, որի բաղադրության մեջ կա խոհարարական ճարպ.
    6. չիպսեր, չորահացեր.
    7. սառեցված կիսապատրաստվածք.
    8. քիչ աղ դրած խավիար և տառեխ հերմետիկ փաթեթավորմամբ: Այս մթերքները պահպանվում են միայն յուղի մեջ: Սակայն եթե մակնշման մեջ սա նշված է, կնշանակի դրան ավելացված է ուրոտրոպին, որն արգելված է ամբողջ աշխարհում: Այն նշվում է որպես E 239 (հեքսամեթիլենտետրամին): Այն օգտագործվում է բժշկության մեջ որպես հակասեպտիկ:Հեքսամեթիլենտետրամինը թթու միջավայրում քայքայվելիս առաջացնում է ֆորմալդեհիդ` վտանգավոր թույն, տոքսին, քաղցկեղածին: Ուշադրություն դարձրեք` ամբողջ «Ատլանտյան ծովատառեխը` իր հյութի մեջ» պարունակում է ուրոտրոպին:
    9. ցանկացած չոր ձիթայուղ:

    Նման թեմաներ

    scroll to top