Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես արագ ազատվել ատամնացավից

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես արագ ազատվել ատամնացավից

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես արագ ազատվել ատամնացավից
    Փետրվար 14, 2018 13:14 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    Ատամի ցավը անսպասելի ու տհաճ հյուր է: Շատ լավ է, եթե այդ խնդիրը ձեզ ծանոթ չէ, սակայն լինում է, որ ատամները մարդու ամենաթույլ տեղն են, լինում են զգայուն լնդեր, ծկլթող իմաստության ատամներ…

    Ինչպես արագ շտկել իրավիճակը և ազատվել սարսափելի զգացողություններից: Ձեզ ենք ներկայացնում յոթ էքսպրես միջոցներ, որոնց օգնությամբ ցավից միանգամից կազատվեք: Այս գիտելիքները կօգնեն մեզնից յուրաքանչյուրին:

    1. Ատամնացավի դեմ կօգնեն սխտորը, սոխը և աղը: Վերցրեք հավասար քանակությամբ այս բաղադրիչներից, մանրացրեք մինչև ստացվի խյուս և դրեք ցավող ատամին: Վրայից կարելի է դնել բամբակի խծուծ:
    2. Թրջեք բամբակը եղևինի (пихта) յուղի մեջ և 10-15 րոպե դրեք ցավող ատամին կամ բորբոքված լնդին: 1,5-2 ժամից կարելի է կրկնել:
    3. Ատամի ցավից կօգնի ազատվել ձեռքի մերսումն այն տեղում, որտեղ հանդիպում են բութ մատի և ցուցամատի ոսկորները: Պետք է մերսել ցավող ատամի հակառակ կողմի ձեռքը: Մերսեք եռանդագին, շրջանաձև շարժումներով, 5-10 րոպե:
    4. Ատամի ցավը թեթևացնելուն կօգնի որոշակի կետի մերսումը. գտեք այն կետը, որը գտնվում է վերին շրթունքի վրայի ձորակում: Ցուցամատով ինտենսիվորեն այն սեղմելը կօգնի ցավը մեղմացնելուն:
    5. Ցավը մեղմելու համար այտին դրեք սրբիչով փաթաթված սառույցի պարկ:
    6. Ողողումներ. վերցրեք 5-6 կաթիլ յոդ և մեկ թեյի գդալ աղ: Լուծեք մեկ բաժակ ջրի մեջ և ողողեք ցավող ատամը:
    7. Ցավի դեմ լավ օգնական կարող է լինել կատվախոտի կամ կամֆորայի սպիրտի ոգեթուրմը: Ատամին դրեք այս ոգեթուրմերից մեկով թրջված բամբակի կտորը: Դա հանգստացնում է ցավը:

    Նման թեմաներ

    scroll to top