Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Rain
    15°
    Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես լավացնել հիշողությունը

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես լավացնել հիշողությունը

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես լավացնել հիշողությունը
    Փետրվար 12, 2018 13:55 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    Ինչպե՞ս հեշտ յուրացնել տեղեկատվությունը և դադարել մոռանալ անուններ, թվեր և գաղտնաբառեր:

    Ուղեղը պետք է շարունակ մարզել` հիշողությունը լավացնելու համար: Սովորեք այն, ինչ ձեզ հետաքրքիր է (օրինակ` նոր խոհարարական բաղադրատոմսեր), լուծեք խաչբառեր: Օգտագործեք մի այնպիսի պարզ վարժություն, ինչպիսին բառերը հակառակ կողմից կարդալն է (օրինակ` խանութների ցուցանակները):

    Հիշեք` թղթից տեքստը ավելի լավ է յուրացվում, քան էլեկտրոնային կրիչներից: Հավանականությունը, որ կմոռանաք այն, ինչ կարդացել եք պլանշետից, 30 տոկոսով ավելի է, քան այն, ինչ կարդացել եք թերթում:

    Ճանաչողական ֆունկցիաները (հիշողություն, ինտելեկտ) լավացնող մթերքները` որպես օգնական: Դրանք են` ընկուզեղենը, սերմերը, ընդեղենը, շոկոլադը, հապալասենին:

    Տեղեկատվությունը հիշելու լավ միջոց  է քնելուց առաջ կարդալը կամ աչքի անցկացնելը: Ի դեպ, գիտնականների կարծիքով` մոռացկոտությունը հաճախ կապված է այն բանի հետ, որ մարդ լիարժեք չի քնում:

    Կարդացեք և բարձրաձայն արտասանեք այն տեղեկատվությունը, որը ցանկանում եք մտապահել: Այսպես հնարավոր է նաև ազատվել չանջատված արդուկի մասին սևեռուն մտքերից: Պարզապես ասեք` ես անջատեցի արդուկը, այն բանից հետո, երբ վարդակից հանել եք լարը:

    Օգտագործեք երևակայությունը: Օրինակ` եթե ցանկանում եք հիշել բանկի քարտի նոր Pin code-ը`1905, փոխադարձ կապ գտեք թվերի հետ, որոնք հաստատ չեք մոռանա: Դիցուք` 19-ը ձեր դստեր ծննդյան օրն է, 05-ը` հարկը, որտեղ ապրել եք:

    Ծամոն ծամեք: Էռլանգանի համալսարանի հետազոտող Զ. Փարլը հաստատել է, որ ուսանողները 40 տոկոսով ավելի շատ են դասախոսության նյութը յուրացնում, եթե ծամոն են ծամում:

    Օգնում է սովորական քայլքը, որի ընթացքում տեղի է ունենում ուղեղի ակտիվացում: Կարելի է սենյակում շրջանաձև քայլել` միաժամանակ կարդալով այն, որը ցանկանում եք մտապահել:

    Նման թեմաներ

    scroll to top