Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես որսալ քաղցկեղը վաղ փուլում

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես որսալ քաղցկեղը վաղ փուլում

    Փետրվար 5, 2018 13:17 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    Իսրայելական բժշկությունը, որը համարվում է քաղցկեղի բուժման գործում աշխարհի առաջատար երկրներից մեկը, լուրջ միջոցներ է տրամադրում բնակչության շրջանում լուսավորական աշխատանքներ տանելուն և նախևառաջ վաղ ախտորոշմանը: Ահա թե ինչ են հանձնարարում իսրայելցի մասնագետները յուրաքանչյուր մարդու, որն ուզում է ապրել երկար ու առողջ: Այս հիշեցում-սխեման կօգնի ախտորոշել լուրջ ախտաբանությունները վաղ փուլում:

    Վաղ փուլերում քաղցկեղի ախտորոշումը հնարավորություն է տալիս խնդիրը լուծել դեռ մինչ այն, երբ ուռուցքը սկսում է մետաստազներ տալ և տարածվել մյուս օրգանների վրա: Նախ` որ հիվանդի համար մատչելի են պարզ և արդյունավետ բուժգործողությունները, և ապա` այն բուժայցելուին անգին հնարավորություն է տալիս կանխելու տարիների տառապանքները և հեռանկարում` փրկում կյանք:

    1. 40-անց թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք պետք է արյան ընդհանուր անալիզ հանձնեն, որը կարող է ցույց տալ լուրջ խնդրի առկայությունը: Օրինակ` եթե հեմոգլոբինի ցուցանիշները ցածր են, ապա բժիշկը պետք է փնտրի պատճառները` արյունահոսություն աղիներում կամ ստամոքսում, հնարավոր է` խոց, իսկ գուցե` ուռուցքաբանություն:
    2. 50-ին հասած տղամարդիկ ամեն տարի պետք է անցնեն շագանակագեղձի մատնային զննություն և հանձնեն ուռուցքային մարկերի` շագանակագեղձի սպեցիֆիկ հակամարմնի (ПСА) անալիզ:
    3. 40-ն անց կանայք երկու տարին մեկ անգամ, իսկ ավելի լավ է` ավելի հաճախ, կանխարգելիչ մամոգրաֆիա անցնեն, տարին մեկ անգամ այցելեն գինեկոլոգի և ամեն տարի մամոլոգի խորհրդատվության: 40-ն անց կանանց համար մեկ այլ կարևոր զննություն է Պապանիկոլաուի քսուքը` պապիլոմայի վիրուսի համար, որը հաճախ արգանդի վզիկի քաղցկեղի հավատարիմ ուղեկիցն է:
    4. 50 տարեկանից հետո թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք ամեն տարի պետք է անցնեն գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա: Սա կօգնի համոզվելու աղիներում պոլիպների բացակայության մեջ, որոնց բնորոշ է քաղցկեղային գոյացությունների վերածվելու: Ինչպես նաև խոհուրդ է տրվում կղանքի հետազոտություն` թաքնված արյան համար` կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման համար:
    5. Մեկ այլ ոչ նվազ կարևոր հանձնարարական` ամեն տարի այցելել մաշկաբանի մաշկի հետազոտման համար` կասկածելի նորագոյացությունների առկայության համար:
    6. Եթե ժառանգական պատմությունը ծանրացած է ուռուցքային հիվանդություններով, պետք է խորհրդատվության համար դիմել գենետիկի, որը, հավանաբար, կուղղորդի հանձնել որոշակի գենետիկական սկրինինգներ կամ խորհուրդ կտա հաճախակի անցնել վերոհիշյալ հետազոտությունները:

    Մյուս դեպքերում պետք է խիստ ուշադիր լինել սեփական մարմնի ազդանշանների նկատմամբ` փորկապություն, կղանքի որակի ցանկացած փոփոխություն, զուգարանի թղթի վրա արյան հետքեր, կանանց կրծքում կոշտացումներ, մաշկի վրա խալերի առաջացում և արագ աճ` այս բոլորն ազդանշաններ են, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

     

    Նման թեմաներ

    scroll to top