Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Մահացու վտանգավոր սննդամթերքներ

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Մահացու վտանգավոր սննդամթերքներ

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Մահացու վտանգավոր սննդամթերքներ
    Փետրվար 9, 2018 13:45 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    Խանութների դարակները հագեցած են մահացու վտանգավոր սննդամթերքներով, որոնք մենք շարունակում ենք գնել: Ուշադիր եղեք հետևյալ սննդամթերքները ընտրելիս, իսկ ավելի լավ է` ընդհանրապես մոռացեք դրանց մասին:

    1. Հում ապխտած և այլ մսային արտադրանք: Դրանց բաղադրության մեջ կարելի է գտնել ամեն ինչ, բացի մսից` սոյա, ճարպ, փորոտիքի ճարպ, կաշի և նույնիսկ ոսկոր: Այս ամենը զբաղեցնում է արտադրանքի ընդհանուր զանգվածի մինչև 40 տոկոսը: Մնացուկները վարպետորեն քողարկում են մսի տակ համային հավելումների ու ներկանյութերի օգնությամբ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներն այնպես են անում, որպեսզի դուք դա չնկատեք:Ավելացնում են ֆորմալդեհիդով, համային և սննդային ներկանյութերով մի փոքր հեղուկ ծուխ և արդեն կարելի է ուղարկել խանութներ: Էժան, համեղ ու մահացու վտանգավոր: Եթե ցանկանում եք գնել խանութի երշիկ, երկու անգամ մտածեք: Ընտրեք միայն ստուգված արտադրողինը, իսկ ավելի լավ է` ինքներդ պատրաստեք: Համեղ մսային արտադրանքի բաղադրատոմսերը բազմաթիվ են, որը կարող է պատրաստել ցանկացած տանտիրուհի:
    2. Ավելի քան 2 ամսվա պահպանման ժամկետով կաթնամթերք:
    3. Ասեպտիկ փաթեթավորմամբ մթերքները կարող են պարունակել հակաբակտերիալ միջոցների մնացուկներ, որոնցով իրականացվել է ախտահանումը:
    4. Ոչ սեզոնային բանջարեղեն ու մրգեր:
    5. Արագ պատրաստման լապշա և կարտոֆիլի խյուս, արգանակի խորանարդիկներ, լուծվող ըմպելիքներ:
    6. 90 տոկոսանոց շոկոլադի կոնֆետներ` պատրաստված տրանսճարպերի, այլ ոչ թե կակաո յուղի հիմքի վրա:
    7. Քաղցր գազավորված ըմպելիքները պարունակում են շաքարի, օրթոֆոսֆորաթթվի անթույլատրելի քանակություն և բազմաթիվ քիմիական հավելումներ: Դուք չեք կարող նման ըմպելիքով ծարավը հագեցնել, սակայն խմելու ցանկություն նորից կունենաք:
    8. Փաթեթավորված հյութեր: Պահածոյացնող նյութերի նվազագույն քանակությամբ բնական հյութի փաթեթի վրա նշվում է` «ուղղակի մզվածքի հյութ» կամ «վերականգնված»: Այն կարող է լինել թափանցիկ, ոչ թափանցիկ և պարունակել միջուկ: «Նեկտար» գրությամբ ըմպելիքները պարունակում են միայն մրգերի 25 տոկոս բնական մզվածք: Մնացածը ջուրն է, շաքարը, լիմոնաթթուն և համային հավելուկները: 1 բաժակ նարնջի վերականգնված հյութը պարունակում է 6 թեյի գդալ շաքար:

    Այնպես որ, չպետք է բավարարվել միայն փաթեթի վրա պիտանիության ժամկետը և գինը ստուգելով, չպետք է գնել գեղեցիկ տուփով էժան մթերք, ավելի լավ է ժամանակ կորցնել ու սովորել ճանաչել վնասակար սննդամթերքները:

    Նման թեմաներ

    scroll to top