Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Նիհարելու 9 գաղտնիք. դու կարող ես

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Նիհարելու 9 գաղտնիք. դու կարող ես

    Հունվար 12, 2018 13:30 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    3

    Սկիզբը` այստեղ

    5. Երաշխիքն այն բանի, որ ֆիզիկական մարզումները արդյունք կտան, դրանց կանոնավորությունն է: Սա նշանակում է, որ ավելի լավ է քիչ, բայց ամեն օր, այլ ոչ թե շաբաթական 2 անգամ, բայց` շունչը փչելով: Օրվա ընթացքում 30 րոպեն բավարար է կազմվածքի վրա արդյունավետ աշխատանքի համար:

    6. Մենք սպասում ենք, թե երբ կգա ժամանակը, իսկ ժամանակը միայն անցնում է: Շատ բան կախված է այն միջավայրից, որում գտնվում ես, մարդկանցից, որոնց հետ շփվում ես:

    Նիհարելու համար պետք է գայթակղություններից հեռու մնալ և ժամանակին պատրաստել պաշարի համար դիետիկ ուտեստներ, օրինակ` միս, ձուկ, բանջարեղեն խորովել: Ինչ-որ բան ստանալու համար պետք է ինչ-որ բանից հրաժարվել: Այսպես, նիհարելով շատերը կորցնում են ընկերներ, որոնք ճիշտ սնվելու կողմնակից չեն, շրջապատը, որում ընդունված է ամեն ուրբաթ խմել:

    7. Իրոք գոյություն ունի ուտելիքից կախվածություն: Ամեն անգամ, երբ դու քեզ պարգևատրում ես սննդամթերքով և չափից ավելի ես ուտում, ուղեղը հիշում է դա. արտադրվում է հաճույքի հորմոն դոֆամինը: Հաջորդ անգամ, երբ որոշեք հրաժարվել քաղցրից կամ փոքրացնել ուտելիքի չափը, դոֆամինը չի արտադրվի, և օրգանիզմի համար լավ չի լինի:

    Շեղվեք անսպասելի պոռթկումներից, մինչև նեյրոնային կապերի վնասակար շղթան կանհետանա: Մարզվելու և ճիշտ սնվելու որոշումը մեկընդմիշտ չի ընդունվում. այն հարկ է նորից ու նորից ընդունել, ամեն օր, երբեմն` օրվա ընթացքում մի քանի անգամ: Պետք է գիտակցել այն:

    8. Գոյություն ունի այսպիսի մի տեսություն` ծովախեցգետիններով դույլի մասին: Ծովախեցգետինները մենակ կարող են հեշտորեն դուրս գալ դույլից, սակայն երբ նրանք այնտեղ միասին են նստած, տեղի է ունենում հետևյալը. մեկը սողում է դեպի վեր, իսկ մնացած բոլորը նրան հրում են հետ` ազգակիցների մոտ: Երբ մարդ որոշում է թողնել ծխելը, ընկերներն ասում են` միևնույն է, ոչինչ չի ստացվի և սիգարետ են հյուրասիրում. հենց սա էլ crab bucket-ն է` այսինքն` ծովախեցգետիններով դույլի էֆեկտը:

    9. Նիհարել կանոնակարգված ապրելակերպի օգնությամբ. Սա միակ ճիշտ ճանապարհն է: Մի քանի ամսով սննդակարգը չի տա այն արդյունքը, ինչ ամբողջ տարվա համար սնվելու պլանի փոփոխությունը: Հրաժարվել ռաֆինացված քաղցրավենիքից, խմորեղենից, արագ սննդից և ալկոհոլից` նշանակում է ոչ միայն նիհարել, այլև ավելի առողջ դառնալ: Սա առողջ դատող ցանկացած մարդու համար հիանալի խթան է:

    Ինչո՞ւ է մարդը նիհարում: Միայն ապրելակերպում և սնվելու մեջ փոփոխությունների արդյունքում: Մեզ վրա ջանք գործադրելով` մենք փոխվում և ավելի լավն ենք դառնում: Գոյություն չունի հրաշալի գաղտնիք և համապարփակ միջոց, միայն հօգուտ ճիշտ ուտելիքի և ֆիզիկական ակտիվության մշտական ընտրությունը արդյունք կտա:

    Նման թեմաներ

    scroll to top