Ուրբաթ , 20 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.00   Վաճառք` 488.00   ՀՀ ԿԲ` 487.19   
  •  EUR   Առք` 514.00   Վաճառք` 524.00   ՀՀ ԿԲ` 519.34   
  •  CHF   Առք` 458.00   Վաճառք` 489.00   ՀՀ ԿԲ` 484.43   
  •  GBP   Առք` 588.00   Վաճառք` 605.00   ՀՀ ԿԲ` 599.78   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.11   
  •  GEL   Առք` 173.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 182.81   
outputra5huxgif
Mostly Cloudy
-2°
Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Օրախնդիր. շարունակելով խմելու թեման

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Օրախնդիր. շարունակելով խմելու թեման

Հունվար 3, 2017 16:00 Բժիշկ, Լուրեր A+ / A-

b14bce6b1cf19de988df38f928e2428b

Եթե գիտեք, որ տոները ենթադրում են ոգելից խմիչքների օգտագործում, ապա պետք է նաև իմանաք, թե ինչպես բուժել խումարը տան պայմաններում: Եթե չեք ցանկանում հարբել և հաջորդ օրը խումարից ծանր հիվանդանալ, ապա նախքան ոգելից խմիչք ընդունելը օգտագործեք հետևյալ միջոցները:

Ակտիվացված ածուխը կարող է ներծծել ալկոհոլը և խոչընդոտել նրա ներծծմանը: Ոգելից խմիչք ընդունելուց 15 րոպե առաջ ընդունեք 3 հաբ: Ապա` յուրաքանչյուր 2 ժամը մեկ 2-ական հաբ: Իհարկե, տոնի թունդ պահին դժվար է հիշել նախազգուշական այս միջոցների մասին, սակայն եթե, այնուամենայնիվ, կարողանաք դա անել, ապա հաջորդ օրը օրգանիզմը ձեզ «շնորհակալություն» կասի:

Համանման ազդեցություն ունի «Ալմագել» պատրաստուկը: Այն պետք է ընդունել խնջույքից 10-15 րոպե առաջ` 2-ական գդալ: Ապա կես ժամ անց կրկնել: Նման մեթոդիկայի դեպքում դուք ընդհանրապես կամ գրեթե չեք հարբի:

Խնջույքից առաջ մեկ գավաթ կաթ, և չկան ոչ խումար, ոչ գլխացավ: Դարձյալ խումարի կանխարգելման հիանալի միջոց:

Խումարի հիանալի կանխարգելիչ միջոց են շիլաները: Նախքան խմելը կերեք մեկ պնակ հնդկաձավարի, վարսակի կամ սպիտակաձավարի շիլա, և երբ շուրջդ բոլորը հարբած կլինեն, դուք հաստատ սթափ կմնաք:

Ոգելիչ խմիչքներ օգտագործելիս լավ օգնում է վիտամիններ ընդունելը: Ինքնազգացողությունը զգալիորեն լավանում է թե խնջույքի ժամանակ և թե հաջորդ օրը: Հիշեք այս մասին:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top