Երեքշաբթի , 16 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Սննդային թունավորումները և Նոր տարին

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Սննդային թունավորումները և Նոր տարին

    Հունվար 7, 2018 10:02 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    delicious-foods-before-christmas-dinner-1600x900

    Նախաամանորյա իրարանցման մեջ մեծահասակները ցանկանում են շատ բան հասցնել, չմոռանալ ամանորյա սեղանի համար անհրաժեշտ ամեն ինչ գնել և ուրախացնել հարազատներին ամանորյա ճաշացանկով` թե ավանդական և թե «նորաձև» ուտեստներով, նախուտեստներով և աղցաններով:

    Սակայն հարկ է երբեք չմոռանալ, որ տոների շրջանում ծագում է աղիքային ինֆեկցիաներով զանգվածային հիվանդությունների և սննդային թունավորումների ռիսկը:

    Սննդային թունավորումների բոլոր տեսակների համար բնորոշ են ընդհանուր ախտանշաններ` որովայնի սպազմ, սրտխառնուք, փսխում, փորլուծություն, հաճախ` բարձր ջերմություն, դող և տենդ, թորշոմություն և անտարբերություն, ինչպես նաև ջրազրկման հաճախ զարգացում: Որպես կանոն` սննդային թունավորումները չեն փոխանցվում հիվանդ մարդուց առողջին, և սա է ինֆեկցիոն հիվանդություններից նրանց գլխավոր տարբերությունը:

    Իրեն նման տհաճություններից զերծ պահելու համար հարկ  է հետևել  մի  քանի  կանոնների.

    . Մեկ օրից ավելի չպահել թթվասերով կամ մայոնեզով համեմված  աղցանները:

    . Կտրտված, սակայն չհամեմված աղցանները կարելի է պահել 2 օր:

    . Տորթերն ու կարկանդակները  սառնարանում կարելի  է պահել 3 օրից ոչ  ավելի:

    Ի՞նչ է պետք անել սննդային թունավորումների ժամանակ

    Լավագույնը` շտապօգնություն կանչելն է, իսկ մինչև նրան գալը պետք է հիվանդի ստամոքսի լվացում կատարել: Այսպես դուք կկարողանաք կանխել արյան մեջ տոքսինների հետագա ներծծումը: Կարելի է օգտագործել մաքուր ջուր կամ կալիումի գերմանգանատի (марганцовка) լուծույթ: Պետք է թունավորվածը խմի շուրջ 1 լ հեղուկ, իսկ հետո միանգամից առաջացնել փսխում:

    Հնարավոր է, որ թունավորվելիս մարդ փորլուծություն չունենա: Դա նույնպես լավ չէ: Պետք է նրան լուծողական տալ, քանի որ միայն այսկերպ աղիքներից տոքսինները դուրս կգան:

    Այն բանից հետո, երբ ստամոքսի լվացում եք կատարել, թունավորվածի պետք է խմի ակտիվացված ածուխ: Հիշեք, որ նման շրջանում օրգանիզմն արագ հեղուկ է կորցնում, ուստի պետք է մարդուն տալ խմելու համար սառը թեյ կան հանքային ջուր` առանց գազի:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top