Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ճարպը հասուն կնոջ բարեկամն է

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ճարպը հասուն կնոջ բարեկամն է

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ճարպը հասուն կնոջ բարեկամն է
    Հունվար 10, 2018 13:57 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    Դաշտանադադարը կնոջ կյանքում բազմաթիվ փոփոխություններ է բերում, որոնցից ցանկանում ես ամեն գնով խուսափել: Վերարտադրողական շրջանի ավարտի հետ կյանք են ներխուժում նաև արտաքին փոփոխություններ: Ապրելակերպը կարծես նույնն է, իսկ չարաբաստիկ որովայնն աճում է ու աճում:

    Սակայն հիշեք` դաշտանադադարի շրջանում որովայնի շրջանում ավելորդ սանտիմետրերը բնականոն են:

    Փաստ 1. Բոլոր մարմինները ծերանում են

    Ծերանում են առանց բացառության բոլորը: Դա բնական կենսաբանական պրոցես է, որից չեք խուսափի: Բնական ծերացման նշանները միայն աչքի մոտի կնճիռները չեն: Ծերանում են նաև ներքին օրգանները:

    Վերարտադրողական համակարգի թոշնելու հետ կնոջ օրգանիզմում նվազում է էստրոգենի ու պրոգեստերոնի մակարդակը: Իսկ դա բոլոր տկարությունների գլխավոր պատճառն է, որին հանդիպում է կինը դաշտանադադարի շրջանում` զզվելի ջերմության առլեցումներ, գիշերը քրտնարտադրություն, սրտխփոցի անսպասելի հաճախացում, քնի խանգարում, տրամադրության անակնկալ փոփոխություններ, հեշտոցի չորություն, միզարտադրության խնդիրներ:

    Փաստ 2. Ճարպը կնոջ բարեկամն է

    Երբ ձվարանները դադարում են էստրոգեն արտադրելուց, օրգանիզմի ճարպային հյուսվածքը սկսում է արտադրել և կարգավորել մարմնում սեռական հորմոնի մակարդակը: Այստեղից էլ որովայնը, որը նախկինում չի եղել: Այդ շրջանում ճարպային կուտակումների ավելացումը բնական է:

    Սա օրգանիզմի եղանակն է տարիքի հետ հաղթահարելու էստրոգենի արտադրության նվազումը: Քանի որ էստրոգենի նվազումը ուղղակիորեն ազդում է դաշտանադադարի տհաճ ախտանշանների առկայության վրա, նրա քանակի ավելացումը կարող է այդ ախտանշանները զգալիորեն մեղմել:

     Փաստ 3. Ճարպի պակաս` էստրոգենի պակաս

    Միևնույն ժամանակ դաշտանադադարի շրջանում ճարպի պակասը կարող է հանգեցնել օրգանիզմում էստրոգենի պակասի: Այսինքն` կլիմաքսի նշանները կնոջ մոտ կուժեղանան: Զարմանալի է, որ բոլոր փայլուն ամսագրերը կանանց գլուխն են մտցնում դաշտանադադարի շրջանում սննդակարգերի մասին տեղեկատվություն, իբր, մի քիչ նիհարես, ավելի առողջ կլինես: Սակայն, ավաղ, ոչ ոք չի խոսում, թե որքան դա վտանգավոր է:

    Ի դեպ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կողմից իդեալական կազմվածքի քարոզչությունը բերում է էստրոգենի պակասի, ինչը, իր հերթին, հղի է բազմաթիվ հիվանդություններով. առաջանում են հիշողության հետ խնդիրներ, բարձրանում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, ոսկորները դառնում են փխրուն, առաջանում է օստեոպորոզ:

    Էստրոգենի պակասը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կանգի և մաշկի առաձգականության նվազման: Ձեր կնճիռներն ու չոր մաշկը դաշտանադադարի շրջանում ավելորդ սանտիմետրերի դեմ պայքարի հետևանք է:

    Յուրաքանչյուր կնոջ համար կարևոր է իմանալ, որ դաշտանադադարի շրջանում մարմնում կատարվող փոփոխությունները ոչ թե հիվանդություն են, այլ նորմա, և յուրաքանչյուր կին պարտավոր է սիրել իր մարմինն ու իր տարիքը:

    Նման թեմաներ

    scroll to top