Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.74   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 570.65   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 488.60   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 649.33   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.24   
  •  GEL   Առք` 177.00   Վաճառք` 197.00   ՀՀ ԿԲ` 188.57   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Որո՞նք են փորափքանքի պատճառները

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Որո՞նք են փորափքանքի պատճառները

Հոկտեմբեր 11, 2017 15:38 Բժիշկ, Լուրեր A+ / A-

3

Փորափքանքը կյանքում գեթ մեկ անգամ անհանգստացրել է մեզանից յուրաքանչյուրին… ցավեր աղիների հատվածում, դիսկոմֆորտ, ներսից լցվածություն` այս ամենը հսկայական անհարմարություններ է պատճառում: Սակայն եթե որոշ մարդկանց այս խնդիրը երբեմն-երբեմն է անհանգստացնում, ապա մյուսները օրեր շարունակ տառապում են փորափքանքից:

Ո՞րն է մշտապես վատ ինքնազգացողության պատճառը: Իրականում խնդրի աղբյուր կարող են լինել ինչպես տարբեր հիվանդությունները, այնպես էլ սխալ սնվելը:

Քրոնիկական պանկրեատիտ

Այս դեպքում օրգանիզմին պակասում են որոշակի ֆերմենտներ սնունդը մշակելու համար, ինչի հետևանքով ցանկացած սնունդ ուտելուց հետո հայտնվում է փորափքանք:

Գրգռված աղիների համախտանիշ

Աղիների փորափքանքը տեղի է ունենում նրա շարժողական ֆունկցիայի աշխատանքի խանգարման հետևանքով: Այս դեպքում որովայնի շրջանում տհաճ զգացողությունները ուղեկցվում են ուժեղ ցավով:

Դիսբակտերիոզ

Աղիների փորափքանքը միկրոֆլորայի բալանսի խախտման հետևանք է: Վնասակար օրգանիզմները սկսում են գազեր (ամիակ, ծծմբաջրածին, մեթան) արտադրել:

Լակտոզայի անընդունելիություն

Երբեմն հասուն մարդկանց օրգանիզմում նկատվում է այն ֆերմենտների բացակայություն, որոնք օգնում են յուրացնելու լակտոզան:

Աղիների անանցանելիություն

Նման ախտաբանական համախտանիշ նկատվում է աղիների հատվածում նորագոյացություններով և պոլիպներով մարդկանց մոտ: Սա դառնում է սննդի անցանելիության համար խոչընդոտ:

Սխալ սնվել

Փորափքանքի ամենատարածված պատճառներից է սխալ սնվելը` մեծ քանակությամբ գազավորված ըմպելիքներ, քաղցրավենիք, հացաբուլկեղեն, կարտոֆիլ օգտագործելը, որոնք կարող են հանգեցնել աղիների հատվածում ուժեղ գազաառաջացման:
Ի լրումն` սննդաբանները խորհուրդ են տալիս նայել, թե կա՞ արդյոք ձեր սննդի օրաբաժնում մթերքներ, որոնք չի կարելի միասին օգտագործել: Նախևառաջ սա վերաբերում է մրգերին, դրանք չի կարելի ուտել սննդի հիմնական բաժինն ընդունելուց մեկ ժամ առաջ կամ ուտելուց երկու ժամ հետո:

Ինչպես ազատվել փորափքանքից

Եթե փորափքանքի խնդիրը կապված չէ որևէ հիվանդության հետ, կարելի է հիվանդագին ախտանշանները թեթևացնել` ընդունելով մի քանի հաբ ակտիվացված ածուխ: Ինչպես նաև սննդի օրաբաժնից պետք է բացառել խմորում առաջացնող մթերքները: Ինքնազգացողությունը հնարավոր է լավացնել նաև պարզ ֆիզիկական վարժությունների միջոցով:

Փորափքանքի հաջորդ օրը կարելի է աղիներին հանգիստ տալ. մեկ օր պետք է ուտել միայն խաշած բրինձ և այն խմել խոտաբույսերի թեյերով: Նշված ժամկետն անցնելուց հետո պետք է վերանայել իր ամենօրա ճաշացանկը. մսեղենից նախապատվությունն արժի տալ հավի, հնդկահավի և հորթի մսին:

Որպես խավարտ հիանալի է բրինձը: Իսկ կաթը փոխարինել կաթնաշոռով, յոգուրտով կամ կեֆիրով: Պետք է նաև ամեն օր օգտագործել խոտաբույսերով թեյեր ու թուրմեր (սրոհունդը, անանուխը և երիցուկը հիանալի ընտրություն են):

Եթե աղիների փորափքանքը հարուցել է ինչ-որ հիվանդության սրացումը, պետք է շտապ այցելել բժշկի:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top