Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Երազո՞ւմ եք ամուր և գեղեցիկ եղունգներ ունենալ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Երազո՞ւմ եք ամուր և գեղեցիկ եղունգներ ունենալ

Ապրիլ 21, 2017 13:30 Բժիշկ, Լուրեր A+ / A-

3

Գեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցիչ երազում է ամուր և գեղեցիկ եղունգների մասին, իսկ դրա համար բնավ պարտադիր չէ դիմել գեղեցկության սրահներ: Կանոնավոր արդյունավետ բուժում կարելի է անցկացնել նաև ինքնուրույն տնային պայմաններում ՝ ընդ որում խնայելով փող և ժամանակ:

Դոնդողակը ամենաարդյունավետ մթերքներից է, որը հնարավորություն է տալիս եղունգներին վերադարձնելու ամրությունը: Չէ՞ որ նրա բաղադրության մեջ են մտնում մեծ քանակությամբ սպիտակուց: Իսկ դա ոսկրային հյուսվածքի հենքն է, սպիտակուցը մտնում է նաև եղունգների բաղադրության մեջ:

Կոսմետիկ գործողությունների ընթացքում դոնդողի օգտագործումը կօգնի լավացնելու եղունգների վիճակը, կկանխի դրանց շերտազատումը և դյուրաբեկությունը: Բացի այդ, դոնդողը պարունակում է օգտակար ամինաթթուներ, որոնք դրական են ազդում եղունգների աճի և վիճակի վրա:

Araratnews.am-ը ձեզ է ներկայացնում 3 պարզ ժողովրդական միջոցներ, որոնք հրաշքներ են գործում եղունգների հետ:

Բաղադրատոմս թիվ 1

Անհրաժեշտ են.

1 ճաշի գդալ դոնդողակի հատիկներ

1 բաժակ եռացրած գոլ ջուր

Ամանի մեջ լցրեք դոնդողակը և ջրով լուծեք: Եթե հատիկները չեն լուծվում, խառնուրդը դրեք ջրային գոլորշու վրա: Շարունակ խառնելով՝ դարձրեք համասեռ զանգված:

Ձեռքերն ընկղմեք պատրաստված միջոցի մեջ և պահեք 15-20 րոպե: Լավագույն արդյունքի համար ամբողջ ժամանակ մերսեք եղունգի թիթեղները:

Այսպես վարվեք շաբաթը 3-4 անգամ, կուրսի տևողությունը՝ մոտ 2 ամիս: կանխարգեման նպատակով միջոցն օգտագործեք շաբաթը մեկ անգամ:

Բաղադրատոմս թիվ 2

Անհրաժեշտ են.

3 ճաշի գդալ թարմ կաթ

2 թեյի գդալ դոնդողի հատիկներ

1/2 թեյի գդալ կիտրոնի հյութ

Դոնդողի վրա կաթը լցրեք և թողեք տաք տեղում կափարիչի տակ ուռի: Խառնուրդը դրեք ջրային գոլորշու վրա և, խառնելով, դարձրեք համասեռ զանգված՝ զգուշանալով այրելուց: Զանգվածին ավելացրեք կիտրոնի հյութ (կարելի է օգտագործել կիտրոնի եթերայուղ) և պատրաստի միջոցը հավասար շերտով քսեք յուրաքանչյուր եղունգին: Մոտ կես ժամից լվացեք եղունգները:

Բաղադրատոմս թիվ 3

3 ճաշի գդալ թարմ կաթ

2 թեյի գդալ դոնդողի հատիկներ

1/2 թեյի գդալ սոխի հյութ

Դոնդողի վրա կաթը լցրեք և թողեք տաք տեղում կափարիչի տակ ուռի: Խառնուրդը դրեք ջրային գոլորշու վրա և, խառնելով, դարձրեք համասեռ զանգված: Զանգվածին ավելացրեք սոխի հյութը: Պատրաստի միջոցը օգտագործեք որպես քսուք յուրաքանչյուր եղունգի համար: 20 րոպեից տաք ջրով խնամքով լվացեք եղունգները:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top