Չորեքշաբթի , 1 Մարտ 2017

  •  USD   Առք` 485.00   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.71   
  •  EUR   Առք` 508.00   Վաճառք` 518.00   ՀՀ ԿԲ` 512.94   
  •  CHF   Առք` 456.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 482.18   
  •  GBP   Առք` 588.00   Վաճառք` 606.00   ՀՀ ԿԲ` 602.11   
  •  RUB   Առք` 8.28   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.38   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 202.00   ՀՀ ԿԲ` 197.05   
outputra5huxgif
Cloudy
Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Պայքարը խումարի դեմ շարունակվում է

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Պայքարը խումարի դեմ շարունակվում է

Հունվար 2, 2017 16:00 Բժիշկ, Լուրեր A+ / A-

rassol

Araratnews.am-ի խմբագրակազմը շնորհավորում է իր ընթերցողների ամանորը և մաղթում բոլորին առողջ ընթացք: Եթե դուք չեք հասցրել ծանոթանալ մեր նախորդ հրապարակումների շարքին, թե ինչպես տոն օրերիին զերծ մնալ խումարից, ապա շտապեք օգտվել հրապարակումների այս շարքից` խումարը թեթև հաղթահարելու համար:

Խումարը սովորաբար առաջանում է ոգելից խմիչքներ չափից ավելի ընդունելու հաջորդ օրը: Արյան կողմից ալկոհոլի ներծծումը սկսվում է արդեն 15 րոպեից, սակայն եթե անոթի վիճակում ոգելից խմիչք ընդունել, ապա արբեցումն ավելի շուտ է վրա հասնում և դրանից հաճախ նաև դողդողում են:

Այն բանից հետո, երբ էթիլ սպիրտն ընկնում է արյան մեջ, այն վերածվում է քացախաթթվի, որը թունավորող արագ ազդեցություն է ունենում կենսական կարևոր բոլոր օրգանների յուրաքանչյուր բջջի վրա, որի պատճառով էլ այդպես դողդողում են: Թե որքան կտևի ինտոքսիկացիան` կախված է յուրաքանչյուր մարդու օրգանիզմից, և թե որքան է խմել:

Ալկոհոլի ազդեցությամբ էրիթրոցիտները կարող են առաջացնել թրոմբներ և այդկերպ դժվարացնել արյան բնականոն հոսքը: Այն ամենն արտահայտվում է նրանով, որ խումարից գլուխը ցավում է, սիրտն ավելի արագ է զարկում, մարմինն սկսում է ցավել, նույնիսկ ձեռքերն են դողդողում:

Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում խումարի դեմ պայքարի  գործուն միջոցներ: Նախ` հիշեք, որ կերակրի սոդան մտնում է բազմաթիվ դեղամիջոցների բացադրության մեջ, որոնք պայքարում են ինտոքսիկացիայի դեմ և օգնում այն վերջնականապես հաղթահարելու: Դեղատանը վաճառվող թշշիկը և տանը պատրաստվող սոդայի լուծույթը ըստ էության տարբերություն չունեն, երբ ձեր սիրտը խառնում է, և տանջում են թունավորման մյուս ախտանշանները:

Խումարի դեմ պայքարի լավագույն դեղատոմսերից մեկը ճանաչվել է տնական թթվաջուրը, այլ ոչ դեղատնային թշշիկը: Սա կարող է լինել և թթու դրած կաղամբի և կամ պահածոյացված վարունգի կամ լոլիկի թթվաջուրը: Ինչո՞ւ է այն այդպես տարածված բնակչության շրջանում: Մարինադը հնարավորություն է տալիս արագ վերականգնելու էլեկտրոլիտային հաշվեկշիռը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top