// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Արյունոտ առավոտ. սահմռկեցուցիչ լուսանկարներ

    Արյունոտ առավոտ. սահմռկեցուցիչ լուսանկարներ

    Արյունոտ առավոտ. սահմռկեցուցիչ լուսանկարներ
    Մարտ 11, 2019 17:24 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-
    Animal Lovers Կենդանասերներ ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է.

    «Ու նորից արյունոտ առավոտ…»

    Մադինա գյուղում (Գեղարքունիքի մարզ) այսօր առավոտյան զբոսավարը իր տուրիստների խմբի հետ միասին այսպիսի տեսարանի է ականատես եղել: Նրա պնդմամբ ամբողջ գյուղում այս տեսարանն էր, ամենուր սպանված շներ էին: Ու քանի որ եղել է տուրիստների խմբի հետ, իսկ այդ ամենը տեսնելուց նրանք շատ զայրացած են եղել, նկարել են միայն այս շներին և հեռացել տարածքից:

    Գյուղի բնակիչներից մեկն էլ ասել է.

    - Շատ են, կրակում ենք:

    ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք կենդանիների պաշտպանության օրենք:
    ‼️Խնդրում ենք ստորագրել և ԱՆԽՆԱ տարածել՝ ստորագրահավաքի»:

    53761111_355023311772224_8519467291207794688_n 54225908_355023305105558_8222966899693060096_o

    Ժամեր առաջ էլ Փուզիթիվ էջում նման լուսանկարներ հայտնվեցին, որոնց կից գրված էր.

    «Նախապես ներողություն ենք խնդրում դաժան նկարների համար։
    Մարտի 8-ին` երեկոյան, անհայտ անձ մտնում է մանկապարտեզի բակում հատկացված հատուկ փակ տարածք եւ կրակում եռոտանի Միքիին։ Ասենք, որ Միքին տարիներ շարունակ ապրում էր այդ տարածքում, վիրահատվել էր մեր կազմակերպության օգնությամբ եւ ուներ մի քանի խնամողներ, այդ թվում Փոուզիթիվի ներկայացուցիչ Անդրանիկը եւ կամավոր Армине Казарян (Armine Ghazaryan)։
    Արմինեն դիմել է ոստիկանություն, գործը ընթացքի մեջ է, կատարվում է փորձաքննություն։

    ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ Ազգային ԺողովՀՀ կառավարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»:

    53584726_2158725367539763_719085367684235264_n 54398062_2158725354206431_327437753912393728_n

     


    Նման թեմաներ

    scroll to top
    //