Գլխավոր Լուրեր Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 248.2 մլն դոլարի վարկ կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 248.2 մլն դոլարի վարկ կտրամադրի

2
0

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանի իշխանությունները նշել են, որ վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր վարկային միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:

ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ:

(ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիս ժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆդոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս): Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:

Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելու ջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, մասնավորապես, կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո կառավարիչ-տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքը սկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգային պահուստները գնահատվում են համարժեք: Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար: Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն և ներառականտնտեսության անցնելու խնդրի իրագործմանը: ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերից ապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղված միջոցառումներով:

Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելի զարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ: Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռական իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավոր հատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու և դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման և աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»:

Չնայած աստիճանական բարելավմանը՝ աղքատությունը և գործազրկությունը համեմատաբար բարձր են մնում, ինչը արտագաղթի է հանգեցնում և կրճատում աշխատուժը: Այս պայմաններում, 2018 թ. խաղաղ քաղաքական անցումից հետո իշխանության եկած նորաստեղծ կառավարությունը 2019 թ. փետրվարին մեկնարկեց հնգամյա տնտեսական ծրագիր: Այս վճռական պահը Հայաստանի համար նոր հնարավորություն էր ստեղծում օլիգարխիկ տնտեսական համակարգի և կոռուպցիայիդեմ պայքարելու համար:

Կառավարության ծրագիրը կենտրոնացած է կառուցվածքային  բարեփոխումները շարունակելու վրա՝ լայնահենք ներառական աճ գեներացնելու և մակրոտնտեսական կայունությունըպահպանելու համար: Այս ծրագրի իրականացումն ապահովելու համար իշխանությունները դիմել են Հիմնադրամ՝ վարկային միջոց ստանալու խնդրանքով: Ծրագրի ամփոփում Կառավարության 2019-23 թթ. ծրագիրը, ինչի իրականացման համար առկա է ՎՄ-ի օժանդակությունը, նպատակունի պահպանել մակրոտնտեսական կայունությունը և խթանել ավելի բարձր և ընդգրկուն տնտեսական աճ: Այն հիմնված է չորս հենասյուների վրա.

1) պարտքի կայունության ապահովման համար ֆիսկալ կանոնով հարկաբյուջետային քաղաքականության խարսխում և գերակա (սոցիալական և կապիտալ) ծախսերի համարնպաստավոր միջավայրի ստեղծում,

2) դրամավարկային քաղաքականության շրջանակի հետագա ամրապնդումև փոխարժեքի ճկուն համակարգի ապահովում,

3) ֆինանսական համակարգի պաշտպանություն և ֆինանսական միջոցների հասանելիության բարելավում, և

4) կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթի իրականացում՝ նորովի շեշտադրելով ներառականության և կառավարման խնդիրների կարևորությունը:

Բյուջեի համախմբման համար բարենպաստ աճի խթանում. նոր ՎՄ-ն նեցուկ կլինի իշխանությունների՝բյուջեի համախմբման խելամիտ և ֆիսկալ կանոնով առաջնորդվող ծրագրին՝ կառավարության պարտքըմիջնաժամկետում ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելի ցածր մակարդակի բերելու համար: Դա կուղեկցվի եկամուտների համախմբմանն ուղղված ուժեղ ջանքերով, որը հարկավոր միջավայր կստեղծի աճին նպաստող ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար:

Բացի այդ, իշխանությունների հարկային բարեփոխումների ծրագրերը կուղեկցվեն ակնկալվող եկամտային թերհավաքագրումների ազդեցությունը չեզոքացնող տոկուն միջոցառումներ ձեռնարկելով և հարկային համակարգն առավել առաջադեմ դարձնելուն զուգընթաց՝ չունևոր խավի համար ավելի նպատակային քաղաքականություն իրականացնելով: Միևնույն ժամանակ, կառուցվածքային հարկաբյուջետային բարեփոխումները նպատակ ունեն ամրապնդել պետական ֆինանսական կառավարումը՝ ֆիսկալ կարգապահության ամրապնդումը և էական ծախսումները, այդ թվում՝օտարերկրյա ֆինանսավորվող կապիտալ ծախսերը պաշտպանելու համար: Տոկունության ավելացում և ֆինանսական հատվածի խորացում.

Ելնելով ՀՀ ֆինանսական հատվածի 2018 թ. գնահատման ծրագրի տրամաբանությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը նպատակ ունի՝

1) պահպանել ֆինանսական կայունությունը` բարելավելով ռիսկի վրա հիմնված վերահսկողության քաղաքականությունը,

2) ուժգնացնել մակրոպրուդենցիալ միջոցառումները՝ դոլարայնացման բարձր մակարդակի պայմաններում,

3) բարձրացնել բանկերի արտարժութային իրացվելիության թափարգելները (բուֆերներ), և

4) շարունակել զարգացնել կապիտալի շուկան՝ երկարաժամկետ ներքին կապիտալի աճող առաջարկը մոբիլիզացնելու և դրանով իսկ տնտեսական զարգացումները ֆինանսավորելու և այն դեպի տնտեսություն մղելու համար:

Կառուցվածքային բարեփոխումների աշխուժացում. նոր ծրագիրը նպատակ ունի օգնել իշխանություններին՝

1) ուժեղացնելու կառավարումը և հաստատությունները, ինչը վաղեմի խնդիր է,

2) բարելավելու գործարար միջավայրը՝ ներդրումների ներգրավման առավել ներառական ու երկարատև աճիհամար, և

3) բարելավել սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերը` բնակչության առավել խոցելի շերտերի համար ավելի լավ կրթություն և առողջապահական ծառայություններ մատուցելու համար:

Աղյուսակ 1. Հայաստան. տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ, 2016-23
2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023
Փաստ. Փաստ. Փաստ. Կանխատես.
Ազգային եկամուտ և գներ
Իրական ՀՆԱ (տոկոս. փոփոխ.) 0.2 7.5 5.2 4.6 4.5 4.5 4.5 4.5
Վերջնական սպառման ծախսեր. Նպաստումը աճին -0.9 7.4 2.7 3.3 3.4 2.7 3.5 2.1
Համախառն հիմնական կապիտալի ձևավորում.Նպաստումը աճին -2.4 1.5 0.8 6.8 4.6 5.0 4.2 3.1
Փոփոխություն պաշարներում. Նպաստումը աճին 0.7 1.1 4.0 -4.6 0.0 0.0 0.0 0.0
Ապրանքների և ծառայությունների զուտ արտահանում. Նպաստումը աճին 3.1 -1.2 -1.8 -1.2 -3.4 -3.1 -3.2 -0.6
Համախառն ներքին արդյունք (մլրդ դրամ) 5,067 5,569 6,003 6,549 7,102 7,745 8,437 9,169
Համախառն ներքին արդյունք՝ մեկ շնչին ընկնող(ԱՄՆ դոլարով) 3,524 3,872 4,186 4,533 4,764 5,068 5,386 5,710
ՍԳԻ (ժամ-շրջանի միջին, տոկոս. փոփոխ.) -1.4 1.0 2.5 2.1 3.0 3.7 4.0 4.1
ՍԳԻ (ժամ-շրջանի վերջ, տոկոս. փոփոխ.) -1.1 2.6 1.8 2.5 3.3 3.8 4.1 4.3
ՀՆԱ դեֆլյատոր (տոկոս. փոփոխ.) 0.3 2.2 2.5 4.3 3.8 4.4 4.2 4.0
Գործազրկ. մակարդակ (տոկոս) 20.2 18.6 18.1 17.9 17.7 17.8 17.7 17.6
Ներդրումներ և խնայողություն (ՀՆԱ-ի տոկոս)
Ներդրումներ 18.0 19.0 22.4 23.6 24.1 24.4 24.9 25.6
Ազգային խնայողություններ 15.8 16.6 13.3 16.3 16.8 17.5 18.4 19.4
Փող և վարկ (ժամ-շրջանի վերջ)
Պահուստային փող (տոկոս. փոփոխ.) 13.1 -1.0 17.8 9.0 9.5 8.5 8.5 8.5
Դրամական զանգված (տոկոս. փոփոխ.) 16.6 17.7 8.1 7.0 9.5 8.5 8.5 8.5
Մասնավոր հատվածի վարկ. աճ (տոկոս. փոփոխ.) 14.4 16.9 16.4 16.0 15.5 13.0 12.5 11.0
Կառավարության գործառնություններ (ՀՆԱ-ի տոկոս)
Եկամուտ և դրամաշնորհ 21.4 21.2 21.7 22.6 22.8 22.8 22.9 23.2
որից՝ հարկային եկամուտ 20.1 20.2 20.6 21.0 21.3 21.5 21.7 21.9
Ծախսեր 27.0 26.0 23.5 25.2 24.9 24.7 24.7 25.0
Ընդհանուր հաշվեկշիռ՝ կանխիկ հիմքով -5.6 -4.8 -1.8 -2.5 -2.1 -1.9 -1.8 -1.8
Պետական և պետականորեն երաշխավորված (ՊՊԵ) պարտք 56.7 58.9 55.8 54.6 53.7 52.3 51.1 50.1
Կառավարության ՊՊԵ պարտք (տոկոս) 52.0 53.7 51.4 51.0 50.8 50.2 49.5 49.0
Արտարժութային պարտքի մասնաբաժին (տոկոս) 80.9 81.1 77.5 77.6 76.5 75.4 73.9 74.3
Արտաքին հատված
Ապրանքների և ծառայությունների արտահանում (մլն ԱՄՆ դոլար) 3,500 4,307 4,669 5,074 5,361 5,744 6,137 6,625
Ապրանքների և ծառայությունների ներմուծում (մլն ԱՄՆ դոլար) -4,516 -5,710 -6,583 -7,132 -7,467 -7,892 -8,371 -8,875
Ապրանքների և ծառայությունների արտահանում(տոկոս. փոփոխ.) 11.6 23.0 8.4 8.7 5.7 7.2 6.8 7.9
Ապրանքների և ծառայությունների ներմուծում(տոկոս. փոփոխ.) 2.2 26.4 15.3 8.3 4.7 5.7 6.1 6.0
Ընթացիկ հաշվի մնացորդ (ՀՆԱ-ի տոկոս) -2.3 -2.4 -9.1 -7.3 -7.3 -6.9 -6.5 -6.2
ՕՈւՆ (զուտ, մլն ԱՄՆ դոլար) 272 228 266 296 318 346 376 407
Համախառն միջ. պահուստներ (մլն ԱՄՆ դոլար) 2,204 2,314 2,249 2,284 2,373 2,418 2,468 2,633
Ներմուծման ծածկույթ 1/ 4.6 4.2 3.8 3.7 3.8 3.5 3.3 3.4
Ժամ-շրջանի վերջի փոխարժեք (ՀՀ դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց) 484 484 484
Միջին փոխարժեք (ՀՀ դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց) 480 483 483
Աղբյուրներ՝ ՀՀ իշխանություններ և ԱՄՀ գնահատումներ ու կանխատեսումներ:
1/ Համախառն միջազգային պահուստներ՝ ըստ ապրանքների և ծառայությունների ներմուծման հաջորդ տարվա ամիսների, ներառյալ՝ ՓՀԻ պաշարները: