Գլխավոր Լուրեր Ասացի՝ մի տեղ էկզիստենցիալ հարցերի մասին եք վիճում. Միրզոյանը կատակեց

Ասացի՝ մի տեղ էկզիստենցիալ հարցերի մասին եք վիճում. Միրզոյանը կատակեց

13
0

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ելույթից հետո, տեսնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, արձագանքեց.

«Լավ է, որ պարոն Մարուքյանը վերադարձավ դահլիճ, որովհետև ես անհանգստանում էի. պարոն Մարուքյանը չկար, Մխիթար Հայրապետյանը չկար, տիկին Զոհրաբյանը չկար: Ասացի՝ մի տեղ էկզիստենցիալ հարցերի մասին եք վիճում»:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում թեժ բանավեճ էր «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։