Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » editorial » Ասել եմ` զզվում եմ ձեզանից, ձեզ ի՞նչ մեր ա բերել, բայց բոզ չեմ ասել. Իգիթյան

Ասել եմ` զզվում եմ ձեզանից, ձեզ ի՞նչ մեր ա բերել, բայց բոզ չեմ ասել. Իգիթյան

Հոկտեմբեր 13, 2017 14:56 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

1493823553-9528

Երեւանի ավագանու հոկտեմբերի 11-ի  նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները պարբերաբար դժգոհում էին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման համար առաջադրված անձանց ընտրությունից: Հանրապետական խմբակցության անդամները տեղից ռեպլիկներով արձագանքում էին, որոնց թվում էր նաեւ Լեւոն Իգիթյանը, որին գործընկերները պարբերաբար սաստում էին:

Armtimes.com-ի թղթակիցը նմանատիպ մի իրավիճակում լսել է, թե ինչպես է Լեւոն Իգիթյանը հայհոյում: «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, ա՛յ բոզ»,- ասել է  Լեւոն Իգիթյանը, որն առաջացրել է  ՀՀԿ-ականների ծիծաղը: Ավագանու նիստում ՀՀԿ-ական  անդամների պահվածքի, հայհոյախառն արտահայտությունների  վերաբերյալ Araratnews.am-ը զրուցել է Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանի հետ:

Պարո´ն Իգիթյան, ավագանու նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել: Դրա վերաբերյալ Ձեր մեկնաբանությունն էի խնդրում:

Ես որեւէ մեկնաբանություն չունեմ, ես ընդհանրապես ժուռնալիստների հետ չեմ շփվում:

Բայց ավագանու անդամին բոզ եք անվանել:

Ո՞վ ա լսել, դա սուտ է:

Լրագրողն է ֆիքսել, որ նման արտահայտություն եք արել:

Նման բան չի եղել: Վիրավորական բան ասել եմ, ասել եմ` զզվում եմ ձեզանից, հետո ասել եմ` ձեզ ի՞նչ մեր ա բերել, իսկ նման բան չի եղել:

Առհասարակ, ո՞վ է Ձեզ իրավունք տվել դիմացինին վիրավորել:

Գիտեք ինչ կա. երբ որ Արտավազդ Փելեշյանի մասին մեկը վեր ա կենում եւ կասկածանք է արտահայտում, ես նրան համարում եմ թուրք:

Այսինքն` շարունակելու եք Ձեզ նո՞ւյն կերպ պահել:

Ի՞նչ կերպ:

Վիրավորել, տեսախցիկների առաջ ինչ-որ շարժումներ անել:

Ինչ որ անում եմ, ես ամեն ինչի համար պատասխանատու եմ, որովհետեւ երբ որ մարդիկ են հանդես գալիս, ովքեր իրենց կյանքում մի հատ քար քարի վրա չեն դրել եւ բոլորի վրա հարձակվում են եւ Արտաշես Փելեշյանի նման մարդու դեմ են խոսում, ես այլ կերպ չեմ կարող ինձ պահել:

Տարոն Մարգարյանի հետ խոսե՞լ եք, Ձեր եւ մյուսների պահվածքը քննարկվե՞լ է:

Ես հո դպրոցական չեմ, ես ինչի´ մասին պետք է խոսեմ:

Այսինքն` Տ. Մարգարյանը չի ասել, որ նման կերպ չպետք է արձագանքել, այլ պետք է  լինել քաղաքակիրթ:

Չէ´, ես նիստից հետո դահլիճից դուրս եմ եկել եւ եկել եմ  աշխատանքի: Երբ որ ազգային արժեքների մասին վիրավորական բաներ են ասում, դա ինչի՞ չեք քննարկում, ձեզ ի՞նչն է հետաքրքրում:

Ինձ հետաքրքրում է այն հանգամանքը, որ ավագանու նիստերի ժամանակ վիրավորական արտահայտություններ են հնչում, օրինակ` փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ ասում էր` ռեխներդ փակեք:

Ասում եմ`երբ որ բացարձակ ազգային արժեք ունեցող անձի վերաբերյալ վիրավորական վերաբերմունք եք տեսնում, դուք ինչի՞ ձեր ժուռնալիստական համայնքով դրա մասին չեք խոսում:

Դուք տվյալ անձի ազգային արժեքների մասին ասեք, ոչ թե վիրավորեք:

Չէ´, իսկ եթե մարդ, որ էդ արժանիքները չգիտի, ի՞նչ գործ, իրավունք ունի բարձրաձայնելու:

Օրինակ` եթե Տարոն Մարգարյանին  դիմելով ավագանու անդամն ասում է, որ Երեւանը քանդում է, բերեք օրինակներ, որտեղ կերեւա, որ նա քանդող չէ:

Է՜, նույն կերպ կարող է ասել, որ մարդասպան է: Այսինքն` էն կողմին ամեն ինչ կարելի է: Էդ տեսակետով վաղը կարելի է ասել, որ ես մարդ սպանեցի, է՜, ձեն չհանե՞մ:

Տ. Մարգարյանը արդարացնո՞ւմ է ձեր պահվածքը:

Չգիտեմ, չեմ խոսել: Ես չեմ քննարկում իմ ասածները մարդկանց հետ: Բայց էն, ինչ որ դուք ասում եք, դա բացարձակ սուտ է: Ոմանց հարմար է նման ձեւով ներկայացնել, դա արդեն իրենց պրոֆեսիոնալ մակարդակն է:

Շարունակելո՞ւ եք նույն կերպ պաշտպանել Տարոն Մարգարյանին: 

Բա ի՞նչ պիտի անեմ: Դուք, ի՞նչ ա, զանգահարել եք ինձ դաստիարակելու համար: Ես կարող եմ բարձրաձայն ասել` ես մեր մամուլը համարում եմ հումանիտար դիվերսիա մեր երկրում, կարող եք տպել:

Հիմա ի՞նչ, պետք  է լուրջ ընդունենք Ձեր ասածը:

Չէ´, ես իմ կարծիքն եմ ասում, ուզում եք լուրջ ընդունեք, չեք ուզում` մի´ ընդունեք:

Այսօր մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է կոռեկտ պահվածք դրսեւորել:

Ախր, էդ որ չափանիշներով եք համարում` ո´րը կոռեկտ է, ո´րը` չէ: Բա՞ն եք արել, հա, հարցումներ հասարակության  մեջ: Դուք իմ կենսագրությունը գիտեք, որեւէ մեկը էդ հաչողներից  հարցրե՞լ է, թե մենք ի´նչ ենք արել մեր կյանքում:

Պարո´ն Իգիթյան, տարիներ առաջ ձեր եղբայրն էր ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի ժամանակ բոզ անվանել այդ օրվա իշխանություններին:

Այո´, ես բացարձակ համակարծիք եմ եղել այդ տեսակետի հետ: Իմ եղբայրը Գորբաչովին էր ասել: Եկեք այդ չափանիշները մի քիչ մտածված շաղ տանք:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

122488199673267500288781848048447njpg
scroll to top