Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » Ասենսիոն կմնա Ռեալում

    Ասենսիոն կմնա Ռեալում

    Ասենսիոն կմնա Ռեալում
    Հուլիս 10, 2018 18:58 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի գործակալ Օրացիո Գաջոլին խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին.

    «Մարկոն ոչ մի տեղ չի հեռանում ու մնում է «Ռեալում»: Բոլորն են տեսնում, թե նա ինչպես է առաջխաղացում ապրում: Հաջորդ մրցաշրջանը չափազանց կարևոր է նրա համար»,- Գաջոլիի խոսքերը մեջբերում է «Calciomercato»-ն:

    Նշենք, որ վերջերս խոսակցություններ էին տարածվել, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

    Նման թեմաներ

    scroll to top