Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Ասֆալտ փռողները, աղբ հավաքողները. Կառավարության նիստի ուշագրավ մանրամասները (տեսանյութ)

Ասֆալտ փռողները, աղբ հավաքողները. Կառավարության նիստի ուշագրավ մանրամասները (տեսանյութ)

Ապրիլ 20, 2017 15:07 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

Հայաստանի Կառավարությունն այսօր գումարել էր հերթական նիստը: Բուռն քննարկումներ եւ ուշագրավ զրույց գործադիրի նիստում: Մինչ բուն թեմային անցնելը վարչապետ Կարապետյանն անդրադարձավ մարզային եւ միջհամայնքային նշանակության ճանապարհների վիճակին: Հայաստանի բնակավայրերի ճանապարհային եւ տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ՝ հայտարարեց Կարապետյանը, հանձնարարական իջեցնելով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տոխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:

Կարապետյանը մարզպետներին հանձնարարեց երկու շաբաթվա ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն ՀՀ-ում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ եւ հարակից խոշոր քաղաքներ ուղեւորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամանակային կտրվածքի:

Ստեղծված իրավիճակն արդյոք պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ ասֆալտ փռողները ընտրություններից ընտրություն են միայն հայտնվում, իսկ տենդերներին իշխանական էլիտայի ներկայացուցիչների քավոր-սանիկներն են մասնակցում՝ հարցրեցինք նախարար Մարտիրոսյանին: Ի պատասխան նա արձագանքեց՝ տեսակետը չի կիսում, բայց վստահ է՝ վիճակը վիճակ չէ:

Կառավարության նիստում նաեւ կոշտ զրույց տեղի ունեցավ: Մասնավորապես, Կարապետյանն  անդրադարձավ համայնքների աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքներին՝ հայտարարելով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ վիճակն ուղղակի ողբերգական է: Վարչապետը հանձնարարեց վերացնել ճանապարհամերձ հատվածների աղբի կուտակումները, մաքրել գյուղերն ու քաղաքները, ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային վայրերին: «Հլը մի հատ գնացեք Սեւան, տեսեք՝ ինչ վիճակ է»,- դիմելով պատասխանատուներին նկատեց վարչապետը, հավելելով, այսօրվանից պետք է սկսել «Մաքուր Հայաստան» ծրագիրը:

«Մաքսիմալ կոշտ պետք է լինել»՝ ապա դիմելով տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ասաց Կարապետյանը: Աղբահանության գործին պետք է լծվեն նաեւ ոստիկանները: Սա արդեն դիմելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին նշեց վարչապետը: Վլադիմիր Գասպարյանը որոշակի առարկություններ ուներ:

Կարեն Կարապետյանն այսքանով թեման չփակեց, նա մի քանի  անգամ նիստն ընդմիջեց ու հանձնարարական տվեց աղբահանության մասին, հետո հավելեց. «Էլ էսօր «Մաքուր Հայաստան» ծրագրին չեմ անդրադառնա, չնայած ժամերով կարամ խոսամ»:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ մայիսի 8-ը եւ 9-ը կլինեն ոչ աշխատանքային: Մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանվեց մայիսի 20-ը:

Փայլակ Ֆահրադյան

scroll to top