Շաբաթ , 20 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » editorial » «Աշան Ուկրաինա» խոշոր առեւտրային ցանցը ներողություն է խնդրել ՀՀ դեսպանից Ադրբեջանի դրոշի համար

    «Աշան Ուկրաինա» խոշոր առեւտրային ցանցը ներողություն է խնդրել ՀՀ դեսպանից Ադրբեջանի դրոշի համար

    «Աշան Ուկրաինա» խոշոր առեւտրային ցանցը ներողություն է խնդրել ՀՀ դեսպանից Ադրբեջանի դրոշի համար
    Փետրվար 7, 2019 17:21 editorial, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    «Աշան Ուկրաինա» խոշոր առեւտրային ցանցը պաշտոնապես ներողություն է խնդրել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանից։

    Ներողության պատճառ է հանդիսացել ցանցի հիպերմարքեթներում հայկական ապրանքները ադրբեջանական դրոշի ներքո դարակներում դասավորելը, ինչի մասին համայնքի ներկայացուցիչները հայտնել են «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամին։

    «Հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը գնաց Գեներալ Վատուտինի 2 հասցեում գտնվող «Աշան», ինչպես նաեւ ցանցի՝ Կիեւում գտնվող այլ խանութներ, համոզվեց տեղեկատվության հավաստիության մեջ։ Հայկը լուսանկարել է Հայաստանի դրոշով դարակները, որոնք գրեթե դատարկ էին։ Իսկ ադրբեջանական դրոշով դարակները լի էին Հայաստանում արտադրված ապրանքներով»,- հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։

    Հարցը կարգավորելու համար հիմնադրամի ղեկավարությունը դիմել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատուն։ Հայկ Աղվանյանը պաշտոնական նամակ է գրել «Աշանի» ղեկավարությանը, ինչից հետո իրավիճակը շտկվել է։

    «Աշան Ուկրաինան» եւս պատասխան նամակով դիմել է «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ եւ Հայաստանի դեսպանին, ներողություն խնդրելով եւ խոստանալով ցանցի հիպերմարքեթներում կազմակերպել ազգային դարակների վերահսկողությունը։


    Նման թեմաներ

    scroll to top