Գլխավոր Լուրեր Աշոցքում հիմնվեց «Եվրոպական պուրակ»-ը

Աշոցքում հիմնվեց «Եվրոպական պուրակ»-ը

1
0

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝  դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ,  «Էյ ԹԻ Փի» բարեգործական հիմնադրամի հետ  Աշոցքում՝ դահուկայի սպորտի  կենտրոնում,  հունիսի 16-ին հիմնեց Հայաստանում իր տեսակով առաջին ծառերի Եվրոպական պուրակը: Պուրակի բացմանը ներկա էին  Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին,  ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե  Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և  այլք:

Պուրակում տնկվեց 45 կեչի և 45 արոսենի։  Տնկիները  տրամադրել էր «Էյ ԹԻ Փի» հիմնադրամը: 4-5 ամյա  տնկիները   աճեցվել են հիմնադրամի տնկարաններում և Աշոցքի  տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված են: «Արոսենին կոչվում է նաև եվրոպական հացենի, այստեղից էլ պուրակի անվանումն է: Այն  տարածված է ինչպես Եվրոպայի շատ  շրջաններում, այնպես էլ Հայաստանում»,-լրագրողներին տեղեկացրեց  «Էյ ԹԻ Փի»բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: