Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը վերահրատարակվել է պարսկերեն

    Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը վերահրատարակվել է պարսկերեն

    Սեպտեմբեր 23, 2016 18:37 Լուրեր, Միջազգային A+ / A-

    rezidentԳրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը լույս տեսնելով Հայաստանում, դարձավ իսկական բեսթսելլեր. բավականին մեծ տպաքանակն սպառվեց երեք ամսում: Այնուհետև գիրքը վերահրատարակվեց ևս երկու անգամ (վերջինը` 2014-ին): Այն տպագրվել է նաև ռուսերեն լեզվեվ:

    Եվ ահա, Թեհրանում, պարսիկ հայտնի մշակութային գործիչ, թարգմանիչ Հոսեյն Թաբաթաբայը վերջերս թարգմանեց «Ռեզիդենտը», որը լույս տեսավ մեծ տպաքանակով: Ընթերցողների շրջանում լայն մասսայականություն վայելած վեպը այս տարի վերահրատարակվել է ևս երկու անգամ:

    Երեկ Իրան-Հայաստան բարեկամության միության երևանյան գրասենյակում` Երևան ժամանած միության նախագահ Ռեզա Դամավանդին հյուրընկալեց գրող Աշոտ Աղաբաբյանին: Նա «Ռեզիդենտի» պարսկերեն հրատարակած գիրքը նվիրեց հեղինակին:

    «Պարսիկ ընթերցողը սիրով ընդունեց Ձեր վեպը, և այժմ Թեհրանում էլ է այն դարձել իսկական բեսթսելլեր: Ես ուրախ եմ, որ առաջիկայում մենք միասին երկու ծրագիր ենք իրականացնելու: Խոսքը Ձեր մյուս` «Մենակը» վեպի մասին է, որի թարգմանության համար Դուք Ձեր համաձայնությունն արդեն տվել եք: Մյուս ծրագիրը ավելի մեծ է և մեր ժողովուրդների պատմության մեջ առաջին դեպքն է լինելու: Հուսով եմ` այն շուտով իրականություն կդառնա: Խոսքը «Ռեզիդենտը» վեպը բազմասերիանոց ֆիլմի վերածելու մասին է: Տեղյակ եմ, որ և Իրանում, և Եվրոպայում հանրահայտ պարսիկ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին Ձեզ առաջարկել է «Ռեզիդենտը» վեպը միասին էկրանավորել: Դա առաջին դեպքը կլինի, որ պարսիկ կինոռեժիսորը ֆիլմ կնկարահանի հայ գրողի վեպի հիման վրա, այն էլ` բազմասերիանոց»,- Ա. Աղաբաբյանին դիմելով` ասաց Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Ռեզա Դամավանդին:

    Աշոտ Աղաբաբյանը շնորհակալություն հայտնելով իր վեպերի նկատմամբ նման ուշադրության համար, նշեց, որ բազմասերիանոց ֆիլմի նկարահանման հարցը դեռևս նախնական փուլում է: Իրոք, հանրահայտ կինոռեժիսորն իրեն առաջարկել է ֆիլմի սցենարի համահեղինակ դառնալ: Այն նախատեսվում է նկարահանել Նյու Յորքում, Բեռլինում և Մոսկվայում: Սակայն առայժմ ինքը դեռ Թեհրան չի մեկնել, և տեղյակ չէ մանրամասներին:

    Հիշեցնենք, որ «Ռեզիդենտը» վեպը լեգենդար հայ հետախույզ, գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանի մասին է, ով 1931-1933 թթ. գործել է Բեռլինում, 1933-1941 թթ.` Նյու Յորքում (ԱՄՆ-ում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար), իսկ 1942-1947 թթ. եղել է ԽՍՀՄ արտաքին հետախուզության պետի տեղակալ:

    Նման թեմաներ

    scroll to top