Գլխավոր Լուրեր Աշոտ Մանուկյանի հիշատակին նվիրված ցերեկույթ` Երևանի հ. 93 դպրոցում

Աշոտ Մանուկյանի հիշատակին նվիրված ցերեկույթ` Երևանի հ. 93 դպրոցում

5
0

Մայիսյան հաղթանակներին և «Սասունցի Դավիթ» կամավորական, աշխարհազորային ջոկատի հիմնադիր հրամանատար Աշոտ Մանուկյանի հիշատակին էր նվիրված Երևանի հ. 93 դպրոցում կազմակերպված ցերեկույթը: Հայրենասիրական ավանդույթներով աչքի ընկնող այս կրթօջախը կրում է մեր ազատամարտի լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի անունը:

Մինչ միջոցառման մեկնարկը, հյուրերը՝ Ա. Մանուկյանի զինակից ընկերները, երկրապահները, դավիթաշենցիները Մանուկյան ընտանիքի անդամների հետ ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում տեղակայված  հրամանատարի կիսանդրուն: Այնուհետև ներկաներն եղան դպրոցում գործող՝ Ա. Մանուկյանի կյանքի և հայրենանվեր գործունեության մասին պատմող թանգարանում: ԵԿՄ վարչության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը, խոսելով հրամանատարի առաքելության ու հայրենիքի հանդեպ պարտքի մեծ զգացումի մասին, ասաց. «Աշոտ Մանուկյանն իր ապրած սխրալից կյանքով սերունդների համար ընդմիշտ հայրենասիրության վառ օրինակ է»:

59752627_2674681672605750_8969438327476322304_n 59812525_355584108637786_3532479952349822976_n