Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
12°
Home » Լուրեր » Աշոտ Մանուկյանն ընդունել է վրացի գործընկերոջը

Աշոտ Մանուկյանն ընդունել է վրացի գործընկերոջը

Նոյեմբեր 14, 2017 19:27 Լուրեր, Տնտեսական, Քաղաքական A+ / A-

147.thumb

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը այսօր ընդունել է Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Գեորգի Չիկովանիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Վրաստանի էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։ Նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման մասնակիցները, մասնավորապես, անդրադարձել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման ծրագրին, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ուղղությամբ Հայաստանում և Վրաստանում իրականացվող աշխատանքներին։

Աշոտ Մանուկյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխշահավետ ծրագրերի կենսագործմանը: Այնուհետ  նախարարը ներկայացրել է կատարվող աշխատանքների ընթացքը։
Վրացական կողմն իր հրթին ներկայացրել է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ուղղությամբ Վրաստանում կատարվող աշխատանքները։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և գորածադրել առավելագույն ջանքերը՝ համատեղ ծրագրերը հաջող կյանքի կոչելու համար:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top