Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Աշոտ Նադանյան. Հավակնորդների մրցաշարում Լևոնի շանսերը շարունակում են մեծ մնալ

    Աշոտ Նադանյան. Հավակնորդների մրցաշարում Լևոնի շանսերը շարունակում են մեծ մնալ

    Աշոտ Նադանյան. Հավակնորդների մրցաշարում Լևոնի շանսերը շարունակում են մեծ մնալ
    Մարտ 14, 2018 12:40 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Շախմատի միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանի կարծիքով, Արոնյանը հավակնորդների մրցաշարում հաղթելու դեռ մեծ շանսեր ունի:

    Երևան Տոնավաճառ

    «Լևոնի առաջին պարտիան սուր զարգացում ունեցավ: Նա մի պահ նույնիսկ հաղթական դիրք ուներ, սակայն համաձայնեց ոչ-ոքիի:

    Լավ խաղ ստացվեց 2-րդ տուրում, երբ մրցում էր Մամեդյարովի հետ: Իսկ ահա Վլադիմիր Կրամնիկի հետ պարտիայի առնչությամբ խոսք չկա ասելու:

    Իմ կարծիքով, սխալն առաջին քայլում էր»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մարզիչը:

    Նադանյանի խոսքով` Արոնյանը երբեք E4 քայլ չի անում, սակայն նախօրեին խաղաց հենց այդ քայլը: Իսկ Կրամնիկի պես մրցակցի հետ խաղում պետք է նոր քայլեր կատարել:

    «Հավակնորդների մրցաշարում Լևոնի շանսերը շարունակում են մեծ մնալ: Մրցաշարը բաղկացած է 14 տուրից, և ամեն ինչ դեռ առջևում է: Ավելի նախընտրելի է պարտվել առաջին կամ երրորդ տուրում, քան` վերջին: Լևոնը պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ»,-շեշտել է մասնագետը:

    Անդրադառնալով Արոնյանի հաջորդ մրցակցին` Սերգեյ Կարյակինին, Նադանյանն առանձնացրել է, որ ռուս գրոսմայստերը շատ հարմար մրցակից է Կրամնիկից կրած պարտությունից հետո:

    «Կարյակինը հարմար հակառակորդ է, և, իմ կարծիքով, մի քիչ վախենում է Լևոնից: Սակայն պետք չէ այրել բոլոր կամուրջները` ռիսկի գնալ նրա հետ պարտիայում»,-փաստել է նա:

    armsport.am


    Նման թեմաներ

    scroll to top