Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » Աշոտյանը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

Աշոտյանը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

Սեպտեմբեր 13, 2017 16:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

arm150435006145

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիեւում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի եւ օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկություններ:

Նախատեսված է նաեւ հանդիպում Արեւելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջեւ:

Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արեւելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top