Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » ժամանց » Աշխարհի ամենագեր երեխան նիհարել է ավելի քան 100 կգ-ով (լուսանկարներ)

    Աշխարհի ամենագեր երեխան նիհարել է ավելի քան 100 կգ-ով (լուսանկարներ)

    Աշխարհի ամենագեր երեխան նիհարել  է ավելի  քան 100 կգ-ով (լուսանկարներ)
    Հուլիս 16, 2019 12:38 ժամանց, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ինդոնեզացի 13-ամյա Արյա Փերմանան հայտնի  դարձավ 2016-ին: Այն ժամանակ լրագրողները  նրան համարեցին աշխարհում ամենագեր երեխան: Թեև այդ «կոչումը» պաշտոնապես չէր հաստատվել, սակայն 10-ամյա տղայի 192 կգ քաշը շատերին էր վախեցնում:

    Այդ ժամանակ Արյան սովորում էր տանը, պրակտիկապես չէր քայլում, և նրա ամբողջ օրը կազմված  էր սնունդ ընդունելուց և քնելուց: Այն բանից հետո, երբ պատմությունը հանրահռչակվեց,  ընտանիքին իրենց օգնությունն առաջարկեցին բժիշկները, բարեգործական հիմնադրամները և հովանավորներ:

    Արդյունքում՝ մի քանի  ամիս Արյան նստեց խիստ սննդակարգի վրա, իսկ 2018-ի աշնանը ենթարկվեց վիրահատության՝ փոքրացնելով ստամոքսը:

    Բժիշկների խոսքով՝ վիրահատական միջամտությունը երեխայի կյանը  փրկելու միակ միջոցն էր: Իսկ մի  քանի  ամսից արդյունքն արդեն ակնհայտ  էր՝ Արյան նիհարեց 45 կգ: Իսկ 2019-ի ապրիլին նա արդեն կշռում էր 85 կգ՝ 107 կգ-ով նիհարելով:

    Հիմա Արյան շարունակում է ճիշտ սնվել և  մարզվել անձնական մարզչի հետ: Նա հաճախում է դպրոց, խաղում ընկերների հետ և երազում է ֆուտբոլիստ դառնալու մասին:

    Մոտ ապագայում բժիշկները մտադիր  են ևս մեկ վիրահատություն կատարել՝ ավելորդ մաշկը հեռացնելու համար:

     


    Նման թեմաներ

    scroll to top