Գլխավոր ժամանց Աշխարհի ամենաթանկ մեքենաները (լուսանկարներ)

Աշխարհի ամենաթանկ մեքենաները (լուսանկարներ)

12
0

Երբ խոսք է բացվում հիբրիդային հիպերքարերի մասին, իսկույն հիշում են «սուրբ երրորդությունը»՝ McLaren P1-ը, Porsche 918 Spyder-ը և Ferrari LaFerrari-ն: Սակայն Koenigsegg -ի մասին միշտ մոռանում են, թեև շվեդ ավտոարտադրողը ստեղծել է  ագրեգատ, որը  բազմաթիվ առումներով մթագնում է իր տիտղոսակիր մրցակիցներին:

Koenigsegg Regera — $ 2 մլն

Ավտոմեքենան աշխատում է 5,0 լիտրանոց V8 թվին-տուրբոյից և 4,5 կՎտ/ժամ մարտկոցից, որոնք տալիս են տպավորիչ՝ 1500 ձիաուժ (սա այն դեպքում, երբ ավտոմեքենայի քաշը ընդամենը 1470 կգ է): 0-ից մինչև 100 կմ/ժամի նա հասնում է  2,8 վայրկյանում, մինչև 300 կմ/ժամի՝ ընդամենը 10,9 վայրկյանում: Առավելագույն՝ 400 կմ/ժամ արագության ավտոմեքենան կարող է հասնել ընդամենը 20 վայրկյանում:

Samye-dorogie-avtomobili-v-mire-11

 Koenigsegg One. 1 — $ 2 մլն

2 մլն դոլարով կարելի  է հոյակապ  տուն գնել, մոտ 80 Mazda MX-5 կամ շվեդական մեգաքար: Սահմանափակ քանակությամբ թողարկված One: 1-ը հիմնված է Agera R-ի վրա և իր անվանումը ստացել է այն բանի համար, որ ավտոմեքենայի քաշի հարաբերակցությունը կիլոգրամներով ձիաուժին  1:1 է: Շվեդի շարժիչը զարգացնում է 1340 ձիաուժ հզորություն, իսկ առավելագույն արագությունը 440 կմ/ժամ է: Թողարկվվել  է One: 1-ի ընդամենը 6 նմուշ, որոնք արագ սպառվել են:Самые-дорогие-автомобили-в-мире-1

 Bugatti Chiron — $ 2,5 մլն

Հաշվի առնելով մեկնարկային գինը՝ 2,5 մլն դոլար և հոյակապ նոր թափքը, աստվածային Chiron-ը գերազանցում է իր նախորդին բոլոր առումներով: Սուպերքարի անհավանական տեխնիկական բնութագրերը հնարավոր է դարձել վերամշակված տուրբիրացված 8-լիտրանոց  W16-ի շնորհիվ, որը հիմա տալիս է 1500 ձիաուժ և հրեշավոր ոլորող 1600 Нм հանգամանք: Օ-ից մինչև 100 կմ Chiron-ն անցնում է մինչև 2,5 վրկ/ժամում, իսկ առավելագույն արագությունը արհեստականորեն սահմանափակված է 420 կմ/ժամ:

Самые-дорогие-автомобили-в-мире-2

Ferrari F60 — $ 2,5 մլն

Հյուսիսամերիկյան շուկայում 60-ամյա գոյության ընթացքում իտալական բրենդը ստեղծել  է այս ցնցող ավտոմեքենայի 10 նմուշ՝ F12 Berlinetta-ի հիման վրա: F60-ը կարող է հագեցվել  հանովի փափուկ թափքածածկով,  որը կարելի է օգտագործել մինչև 120 կմ/ժամում: Ըստ «ժեշտի»՝ սուպերքարը նույնական է F12-ին, այսինքն՝ ծածկոցի տակ 6,2-լիտրանոց 740 ուժեղ V12, որը ավտոմեքենային տալիս է մինչև 100 կմ/ժամ արագություն զարգացնելու հնարավորություն ընդամենը 3,1 վայրկյանում: 

Самые-дорогие-автомобили-в-мире-3

Pagani Huayra BC — $ 2,6 մլն

Pagani Huayra իսկական գազան է, որն այսպես է կոչվել ի պատիվ ինկերի քամու աստծո: Այն հագեցած է հսկայական ակտիվ հետևի սփոյլերով, որն ապահովում է 250 կմ/ժամ  արագության վրա  500 կգ ճնշումային ուժ: Ծածկի տակ թաքնվում է 789  տուրբիրացված ձիուկներ:

Самые-дорогие-автомобили-в-мире-4

Ferrari Pininfarina Sergio — $ 3 մլն

Самые-дорогие-автомобили-в-мире-5

Pininfarina Sergio-ն, որի համար պահանջում են 3 մլն դոլար, այս ցուցակում ամենաթանկ մեքենան չէ: Սակայն սա աշխարհում ամենցանկալի մեքենաներից է, քանի որ թողարկվել  է  ընդամենը 6 նման նմուշ: Sergio-ն, որը ստեղծվել է իտալական լեգենդար  Pininfarina դիզայնի տան կողմից,  ըստ էության հանդիսանում է Ferrari 458՝ լրիվ նոր  թափքով ու  դիզայնով: 4,5-լիտրանոց V8-ն տալիս է 562 ձիաուժ, իսկ քանի որ Sergio-ն 458 կգ-ով թեթև է, ապա արագ ու լավ կառավարվում է:

 Bugatti Veyron Limited Edition от Mansory Vivere — $ 3,4 մլն

Բնականաբար, աշխարհի ամենաթանկ մեքենաների տասնյակի մեջ չէր կարող չմտնել նշանավոր Bugatti Veyron-ը: Եթե ավելի ստույգ՝ ապա խոսքը գերմանական Mansory-ի ատելիեի այս մոդելի խիստ սահմանափակ թողարկման մասին է: 1200-ուժեղ Veyron-ը հագեցված է ածխածնային թելքից հիանալի թափքով, սպոյլերների նոր փաթեթով, արդիականացված լուսադիոդային ցոլարձակներով, նոր խցիկով և փոփոխված առջևի ցանցով:

Самые-дорогие-автомобили-в-мире-4

 W Motors Lykan Hypersport — $ 3,4 մլն

Lykan Hypersport-ը դարձավ իսկական կինոսատղ: «Ֆորսաժ 7» բլոքբաստերում հենց այս լիբանանյան սուպերքարն է Դուբայում թռչում երեք երկնաքերների վրայով: Hypersport-ի արտաքինը խիստ ուշագրավ է՝ նրա ցոլարձակները ներդրվագված են թանկարժեք քարերով, դռները բացվում են մկրատի նման, իսկ ինտերիերը իսկականից դուրս է եկել գիտաֆանտաստիկ ֆիլմից: Hypersport-ը կարող է պարծենալ 3,7-լիտրանոց վեցգլանանի  թվին-տուրբոյով, որը  զարգացնում է 770 ձիաուժ հզորություն  և 960 960 Нм ոլորող պահ: Մինչև 100 կմ/ժամ ավտոմեքենան զարգացնում է ընդամենը 2,8 վայրկյանում,իսկ առավելագույն արագությունը 386 կմ/ժամ է:

Самые-дорогие-автомобили-в-мире-7

 Lamborghini Veneno — $ 4,5 млн

«Թույն»՝ իտալերենից թարգմանաբար  հենց այս անվանումն է ընտրել Lamborghini-ն մոդիֆիկացված Aventador-ի համար, որը  ստեղծվել է ավտոարտադրողի 50-ամյակը նշելու համար: Ավտոմեքենան ցնցող է բոլոր կողմերից և ունի այլմոլորակային տիեզերանավի տեսք: Միակ բանը, որն առավել ուշագրավ է, նրա գինն է՝ 4,5 մլն դոլար: Veneno-ն խիստ արագընթաց է և չպետք է զարմանք հարուցի: Նրա 6,5-լիտրանոց V12-ն տալիս է րոպեում 8400 պտույտ, 740 ձիաուժ 687 Нм ոլորող հանգամանք: Մինչև 100 կմ/ժամի նա հասնում է   2,9  վայրկյանում:

Самые-дорогие-автомобили-в-мире-8 (1)

 Koenigsegg CCXR Trevita — $ 4,8 մլն

Koenigsegg CCXR Trevita այսօր աշխարհում համարվում է ամենաթանկ սերիական ճամփորդական ավտոմեքենան և դա պատահական չէ, քանի որ մեքենան բառի  բուն իմաստով պատված  է ալմաստներով: Trevita մոդելում շվեդ արտադրողը մշակել  է նոր արտաքին հարդարանք՝  Koenigsegg Proprietary Diamond Weave անվանումով՝ ալմաստի փոշով ածխածնային թելքից: Ծածկի տակ 4,8-լիտրանոց V8 է՝ կրկնակի տուրբաներմղումով՝ 1004 ձիաուժ հզորությամբ և 1080 Нм ոլորող հանգամանքով:Самые-дорогие-автомобили-в-мире-9

Բոնուս. 250 GTO

Նրա հայտարարված գինն է 450 մլն ֆունտ ստեռլինգ կամ 56 մլն դոլար: Եթե 250 GTO  իրոք վաճառվի այդ գնով, ապա այն կդառնա աշխարհի ամենթանկ մեքենան: Մինչ այդ, այդ կոչումը պատկանում էր մեկ այլ 250 GTO (1963 թվականի), որը 2013-ին աճուրդում վաճառվել է 38  մլն դոլարով:

Самые-дорогие-автомобили-в-мире-10