Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով կերկարաձգվի

    Աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով կերկարաձգվի

    Աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով կերկարաձգվի

    Կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը: Դրա համար ժամկետ սահմանվեց ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

    Ըստ հիմնավորման, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում:

    Գործատուն կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին, աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:

    Սակայն օրենքով աշխատանքային գրքույկները թվայնացնելու ժամկետը 1 տարով երկարաձգվել է: Ըստ այդմ, անհրաժեշտ է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու ժամկետները համապատասխանեցնել օրենքով սահմանված ժամկետին:

    Ներկայացվող նախագծով առաջարկվում է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետները սահմանել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:


    scroll to top