Շաբաթ , 20 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    14°
    Home » Լուրեր » Աշխատանքային թրաֆիքինգ՝ գյուղերո՞ւմ. նախարարության պարզաբանումը (լուսանկար)

    Աշխատանքային թրաֆիքինգ՝ գյուղերո՞ւմ. նախարարության պարզաբանումը (լուսանկար)

    Աշխատանքային թրաֆիքինգ՝ գյուղերո՞ւմ. նախարարության պարզաբանումը (լուսանկար)
    Հունվար 12, 2018 12:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Նախորդ տարվա վերջում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը աշխատանքային թրաֆիքինգի մասին  տեղեկություն էր հրապարակել: Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի էր ունեցել Լոռու մարզի Գեղասար գյուղում:  Տան տղամարդը   բանտարկված է, կինը 37 կով է կթում, աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվում ֆերմերի կողմից: Ընտանիքն  էլ, բնակարան չունենալով, գոմում՝ կովերի հետ ապրելով,  ապրուստի միջոց չունենալով, այդ ամենը հանդուրժում  է մի փոր հացի համար:

    թրաֆիքինգ1

    Araratnews.am-ին տեղեկություններ են հասել, որ  գյուղերում այդպիսի ընտանիքները քիչ չեն: Տեղական ինքնակառավարման անդամները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ  իրավապահների հետ աչք են փակում  երեւույթի վրա:  ՄԻՊ-ն էլ չի կարող  զբաղվել այս խնդրով, քանի որ  մարդու իրավունքների խախտումը մասնավոր անձի, ոչ թե պետական կառույցի կողմից է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը Գեղասար գյուղի դեպքի մասին խոսելիս ասաց, որ ընտանիքի անդամները  Սպիտակի տարածաշրջանի բնակիչներ են,  որոնց հետ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը կսկսի իր աշխատանքը:

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի վարչության ավագ մասնագետ Էլեոնորա Վիրաբյանից էլ հետաքրքրվեցինք ՝ այսպիսի քանի՞ ընտանիքի մասին է հայտնի նախարարությանը: Պարզվեց՝ վերջին 2 տարիներին  պատկան կառույցն այդ ուղղությամբ ֆերմաներում ուսումնասիրություն չի կատարել. «Երկու տարի առաջ արված ուսումնասիրությունը շատ բան չի բացահայտել: Նման խնդիրներ  չեն եղել: Այդպիսի դեպք միայն Լոռու մարզի Գեղասար գյուղում էր»:

    Էլեոնորա Վիրաբյանի խոսքով՝ նախարարությունը չունի լիազորություն՝  ստուգայցեր  սկսելու մարզերում՝ պարզելու, թե քանի՛ այդպիսի ընտանիք կա: Այդ ամենը, ըստ մասնագետի, պետք է անեն համայնքների սոցիալական աջակցության ծառայության կենտրոնները:

    «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը Araratnews.am-ի հետ զրույցում այլ բան պատմեց այդ ընտանիքի մասին:  Նրա խոսքով՝  ինքը մի քանի քաղաքացիների հետ այցելել է այդ ընտանիքին եւ իր հետ տարել սնունդ, հագուստ,  անկողնային պարագաներ. «Այդ ընտանիքը հնարավորություն ունի աշխատել, իր հացը վաստակել, բայց ուզում էր հաց ունենալ առանց աշխատելու: Այն տեղեկությունը, թե  ընտանիքն ապրում էր  գոմում՝ կովերի հետ, ճիշտ չէ: Ապրում են  գոմի հարակից տարածքում՝ տնակում: Ֆերմերն էլ չի շահագործել  ընտանիքի մորը, քանի որ կինը կթում է  ֆերմերի 25 կովերից  13-ը, ոչ թե 40-ը, ինչպես նախապես ներկայացվել է: Կթելու դիմաց ստանում է 40.000 դրամ, կաթ, կարագ, հաց, որի մասին ասացին այդ ընտանիքի անդամները»:

    Հիշեցնենք, որ 2008-2017-ին աշխատանքային թրաֆիքինգի 42 հայ զոհ է  եղել, որից 13-ը` Հայաստանում մուրացկանությամբ զբաղվելու, 7-ը՝ աշխատանքային շահագործման, 22-ը՝ ՌԴ-ում աշխատանքային շահագործման հետեւանքով:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top