Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Աշխատանքի առաջարկ

    Աշխատանքի առաջարկ

    Աշխատանքի առաջարկ
    Դեկտեմբեր 7, 2017 12:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկների եւ գեոմեխանիկների։

    Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ։

    Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։

    Աշխատանքային պարտականությունները՝

    • գրունտների գեոտեխնիկական հետազոտություններ

    • հանքարդյունահանման օբյեկտների՝ բացահանքի կողերի, լցակույտերի եւ հանքապոչերի կայունության պարբերական մոնիթորինգ

    • պիեզոմետրերի եւ այլ գործիքների տվյալների գրանցում կամ վերահսկում

    • մոնիտորինգայինի կետերի համապատասխան սարքերի տեղադրում եւ ապամոնտաժում

    • լաբորատոր գործընթացների իրականացման նկատմամբ հսկողություն՝ համաձայն «Տեխնիկական առաջադրանքի» պահանջների: Ստացված տվյալների ամփոփում եւ վերլուծություն

    • հանքարդյունաբերական գործունեության գեոմեխանիկական անվտանգության վերահսկում

    • հանքավայրի մշակված եւ մեծածավալ լիցքերի զանգվածների գեոմեխանիկական վիճակի մասին ամսական հաշվետվության կազմում:

    Պահանջվող որակավորումներ`

    • բարձրագույն կրթություն համապատասխան բնագավառում, «Լեռնային ապարների ֆիզիկայի եւ գործընթացների» իմացություն

    • առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է)

    • անգլերեն եւ ռուսերեն լեզուների լավ կամ գերազանց իմացություն

    • համակարգչի իմացություն՝ MS Office, AutoCAD փաթեթ (MS Word եւ MS Excel ծրագրերի եւ Internet-ի իմացություն, կայունության հաշվարկի ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

    • բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների եւ նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն (ծանոթանալ հետեւյալ հղումով` http://teghout.vallexgroup.am/uploaded/Docs/Short-info.pdf):

    Աշխատավարձը՝ ելնելով աշխատակցի որակավորումից: Ընկերությունն աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով եւ սննդով:

    Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «GEO»: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2560 հեռախոսահամարով:

    Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

    Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ը:

    Նման թեմաներ

    scroll to top