Գլխավոր Լուրեր Աշխատավարձերի բարձրացման հարցը քաղաքապետը հանեց օրակարգից

Աշխատավարձերի բարձրացման հարցը քաղաքապետը հանեց օրակարգից

6
0

Քանի որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցում չկա կոնսենսուս, հարցն այս պահին օրակարգից հանում եմ: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ուզում եմ, որ լայն կոնսենսուսով ընդունվի: Ես գիտեմ, որ և՛ մեր խմբակցությունում, և՛ ընդդիմադիր խմբակցություններում շատերը դեմ են աշխատավարձերի բարձրացմանը: Եթե ընդունվի էլ այսօր, դա ինձ չի բավարարի, այս հարցը պետք է ընդունվի մեծ կոնսենսուսով: Այդ պատճառով ես հանում եմ այս հարցն օրակարգից»,- նշեց նա: