Գլխավոր Լուրեր Աշխատավարձի բարձրացում քաղաքապետարանում պետք է. նոր քննարկում է սկսվել

Աշխատավարձի բարձրացում քաղաքապետարանում պետք է. նոր քննարկում է սկսվել

9
0

Ի՞նչ փուլում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը: Արդյոք այդ հարցը դեռ քննարկվում է: Այս հարցը տվեց այսօր  լրագրողներից մեկը փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին:

Փոխքաղաքապետի խոսքով՝  աշխատավարձի բարձրացումն անխուսափելի է, եթե մենք ուզում ենք ունենալ մարդկային նոր ռեսուրս, որը կդիմանա մարտահրավերներին: «100-110  հազար դրամ ստացողից պահանջել այն գիտելիքները, որն այսօր պետք է քաղաքի կառավարմանը: Աշխատավարձերի բարձրացումը ապահովելու է հավելում 1771 աշխատողի համար, որոնք միակ կերակրողն են իրենց ընտանիքի»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Նա  հիշեցրեց՝ համայնքային ծառայողը պետք է իմանա օտար լեզուներ, ունենա նոր գիտելիքներ, որոնք կարող է ձեռք բերել միայն դրսում: «Անգլերենի ուսուցման գործընթաց ենք դրել: Ֆինանսավորման համար վճարելու են մեր գործընկերները»,- տեղեկացրեց քաղաքապետի տեղակալը:

Ինչո՞ւ էր ավագանու իշխող խմբակցությունը՝ «Իմ քայլը», դեմ աշխատավարձերի բարձրացմանը: Փոխքաղաքապետի  խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը ոչ թե դեմ է աշխատավարձի բարձրացմանը, այլ բաշխման օրինաչափությանը եւ կառուցվածքին: «Հիմա սկսել ենք  խմբակցությունների հետ քննարկում եւ հուսանք՝ կունենանք այն փաստաթուղթը, որն ընդունելի կլինի բոլորի համար»,- ավարտեց իր խոսքը փոխքաղաքապետը: