Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Ասիական զարգացման բանկը կֆինանսավորի ՀՀ առողջապահության ու կրթության ոլորտները

    Ասիական զարգացման բանկը կֆինանսավորի ՀՀ առողջապահության ու կրթության ոլորտները

    Ասիական զարգացման բանկը կֆինանսավորի ՀՀ առողջապահության ու կրթության ոլորտները
    Հուլիս 12, 2018 12:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքում նախանշվում են գործակցության նոր եզրեր: Այս մասին շեշտվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռիե Հիրաոկայի հանդիպման ընթացքում: Քննարկվել են առողջապահության ոլորտի ռազմավարության և զարգացման ուղղությամբ հնարավոր նոր քայլերը: Ներկայացվել են ԱԶԲ առաջարկները` ուղղված երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը, պետություն-մասնավոր գործակցության խթանմանը:
    Քննարկման առանցքում ԱԶԲ կողմից առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին 800 հազար դոլարի ֆինանսավորման ծրագիրն էր, որի շուրջ փաստաթղթային վերջին հստակեցումներն են կատարվում պետական համապատասխան կառույցների հետ: Դրամաշնորհը պետք է որպես տեխնիկական աջակցություն ուղղվի նշված երկու ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը: Այս առումով Ռիե Հիրաոկան հետաքրքրվել է ԱՆ առաջնահերթություններով` ըստ այդմ հստակեցնելու ֆինանսավորման կոնկրետ ուղղությունները:
    Թորոսյանը շեշտել է, որ նախարարությունն առաջնահերթորեն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը, սքրինինգային ծրագրերի իրականացումը` ուղղված, մասնավորապես, քաղցկեղի կանխարգելմանն ու երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Հատուկ անդրադարձ է կատարվել առողջապահական ապահովագրության ընդլայնմանը` ապահովագրվածների թվի կտրուկ ավելացմամբ: Կարևորվել է առողջապահական ծառայություններն առավել հասանելի դարձնելու հարցը:

    Նման թեմաներ

    scroll to top