Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Արցախ » Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքը խմելու ջուր կունենա

    Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքը խմելու ջուր կունենա

    Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքը խմելու ջուր կունենա
    Հուլիս 22, 2018 14:36 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր՝ հուլիսի 22-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանին եւ շինարարական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ասոյանին:

    Պետնախարարը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Արցախում բարեգործական տարբեր ծրագրերի իրագործումը՝ հատկապես գյուղական համայնքները խմելու ջրով ապահովելը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ խմելու ջրի խնդրի լուծումը Արցախի կառավարության օրակարգային հարցերից է հանդիսանում, և շատ ուրախ են, որ բացի պետական միջոցներից, բարեգործական կազմակերպությունները ևս իրենց գործուն աջակցությունն են բերում այդ հարցում:

    «Ինչպես նախկինում, այսուհետ ևս, մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ: Բարեգործական աշխատանքների համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինչպես հիմնադրամի բարերարներին, այնպես էլ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամին՝ «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա»-ի միջոցով՝ արցախյան ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար»,- ընդգծել է Գ. Մարտիրոսյանը:

    Հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հ. Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Գ. Մարտիրոսյանին ներկայացրել է սոցիալական, կրթական և այլ ուղղություններով իրականացված աշխատանքները՝ նշելով որ դրանք շարունակական են լինելու:

    Նա մասնավորապես նշել է, որ ներկայումս ընթացքի մեջ են Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ջրագծի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա սեպտեմբերին:

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հիմնադրամի կողմից առաջնագիծը շուրջօրյա ջրով ապահովելուն ուղղված ծրագրերին և կառավարության հետ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

    Նման թեմաներ

    scroll to top