Գլխավոր Լուրեր Ասկերով․ Մխիթարյանը Արսենալի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէ․ նրա որոշումը մեր խնդիրը չէ

Ասկերով․ Մխիթարյանը Արսենալի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէ․ նրա որոշումը մեր խնդիրը չէ

3
0

Ադրբեջանցի լրագորղ Ռովշան Ասկերովը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու համար Բաքու չմեկնելու որոշումը։

«Ինչքանով հասկանում եմ, Մխիթարյանը մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէ։ Հայտացուցակում բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ կան։ Դա ֆուտբոլիստի, մարզչի և ակումբի անձնական որոշումն է։ Մենք չենք կարող ասել․ «Օ՜, ո՛չ, անպայման բերեք նրան, որ բոլորը տեսնեն»։ Մենք ասել ենք, որ երաշխավորում ենք նրա անվտանգությունը։ Դա այն ամենն է, ինչ մենք կարող ենք անել։

Կարծում եմ՝ կարիք չկա այս թեման նման քննարկման առարկա դարձնել։ Եթե «Արսենալը» պարտվի, միգուցե շատերը ասեն, որ եթե լիներ Մխիթարյանը, այսպես չէր լինի, բայց դա մեր խնդիրը չէ։ Դա ակումբի և անձամբ ֆուտբոլիստի որոշումն է»,-ադրբեջանցի լրագորղի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչը նախատեսված է անցկացնել Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը որոշում է կայացրել չմեկնել թիմի հետ եզրափակչին։ «Զինագործների» մրցակիցը Լոնդոնի «Չելսին» է։