Գլխավոր Կինո Աստղային պատերազմներ շարքի երկար սպասված 7-րդ ֆիլմը. Ուժի զարթոնք (թրեյլեր)

Աստղային պատերազմներ շարքի երկար սպասված 7-րդ ֆիլմը. Ուժի զարթոնք (թրեյլեր)

1
0

star-wars-force-awakens_612x380

Կինոսիրողների համար տարին խոշոր հաշվով եզրափակվում է երկար սպասված պրեմիերայով: Դեկտեմբերի 18-ին համաշխարհային էկրաններ է բարձրանալու Ջորջ Լուկասի աշխարհահռչակ «Աստղային պատերազմներ» կինոպատման նոր՝ 7-րդ մասը՝ այս անգամ ռեժիսոր ՋեյՋեյ Աբրամսի ղեկավարությամբ:

Ամերիկյան ֆիլմատրադրության նոր «բլոկբաստերը» կրում է «Ուժի զարթոնք» անունը (Star Wars: Episode VII — The Force Awakens):

Սպասվում է, որ նոր հատվածում կցուցադրվեն իրադարձություններ, որոնք տեղի են ունենում վերջին ֆիլմի իրադարձություններից 30 տարի անց: Բացի դրանից, կինոնկարում մի քանի անգամ կհայտնվի նաև հայտնի չարագործը՝ Դարթ Վեյդերը: