Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    18°
    Home » Լուրեր » Ատամնաբույժի միջազգային օրն է

    Ատամնաբույժի միջազգային օրն է

    Ատամնաբույժի միջազգային օրն է
    Փետրվար 9, 2018 16:49 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Փետրվարի 9-ը Ատամնաբույժի միջազգային օրը նշելը աստիճանաբար դառնում է հայտնի ամբողջ աշխարհում: Կարելի է ենթադրել, որ կան ազդու պատճառներ  ատամի բժիշկների մասնագիտական տոնը սուրբ Ապոլլոնիայիի օրը (St. Apollonia) նշելու համար, որոնցից առաջին` դարեր խորքից մեր օրերը հասցնելու պատճառը, Ապոլլոնիայի չափազանց գրավիչ տեսքն էր:

    Ապոլլոնիան Ալեքսանդրիայի հայտնի չինովնիկի դուստրն է եղել, ով հավատում էր Քրիստոսին: Քրիստոնեության նվիրյալներին հալածողների կարծիքով նա վատ օրինակ էր այն համաքաղաքացիների համար, ովքեր պետք է բազմաստվածություն դավանեին և հավատային կայսեր աստվածային ծագմանը:

    Ապոլլոնիային ծանր տանջանքների ենթարկեցին՝ նրանից պահանջելով հրաժարվել քրիստոնեությունից: Բայց աղջիկը չանսաց մահվան առջև: Նա խնդրեց իր կապերը արձակել, որպեսզի  հնարավորություն ունենար ծնկների վրա կանգնել և կատարել ամբոխի պահանջը: Երբ նրա կապերն արձակեցին, քաջ կինն իրեն գցեց կրակի մեջ: Դա տեղի ունեցավ 249 թ. փետրվարի 9-ին:

    Ապոլլոնիայի տանջանքները և հանուն քրիստոնեության  քայլն այնպես են զարմացրել ժամանակակիցներին և ժառանգներին, որ լեգենդ են ստեղծել։ Ահա լեգենդներից մեկը. ընդամենը պետք է Ապոլլոնիայի անունը արտաբերել, աղոթել նրան և ատամնացավը կանցնի: 300 թ. Ապոլլոնիան կանոնակարգվեց որպես սուրբ նահատակ: Նրա օրը փետրվարի 9-ն է:

    Հին «ատամնաբույժները»  կիրառել են առաջին բորմեքենայի  նախօրինակը դեռևս 9 հազար տարի առաջ: Նման անսպասելի բացահայտում են կատարել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գիտնականները:

    Ուսումնասիրելով Պակիստանի Բելուջիստան նահանգում պեղումներից գտնված մարդկանց մնացորդները, ովքեր ապրել են մ. թ.ա 7-5,5 հազար տարի առաջ, նրանք որոշ ատամներում հայտնաբերել են դեռևս կենդանության օրոք արված գրեթե կատարյալ անցքեր՝ 1-3 մմ տրամագծով և մինչև 3,5 մմ խորությամբ: Հին «ատամնաբույժների» արվեստի մասին վկայում է նաև այն փաստը, որ մի շարք դեպքերում շաղափված են եղել  դժվար հասանելի արմատային ատամները, ընդ որում, անցքերից մեկը գտնվել է ծնոտի ներսի կողմում:

    Աղբյուր՝ Med-practic.com

    Նման թեմաներ

    scroll to top