Գլխավոր Լուրեր Աթենքի շրջանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

Աթենքի շրջանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

3
0

Հուլիսի 19-ին ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Աթենքում՝ խուճապ հարուցելով բնակչության շրջանում: Աթենքի Երկրաբանա-դինամիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 5,3, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել Է 12,9 կիլոմետր խորությունում՝ Աթենքից 23 կիլմետր դեպի հյուսիս — արեւմուտք Էպիկենտրոնով՝ Մագուլա բնակավայրի շրջանում Ինչպես հաղորդել Է Sky հեռուստաալիքը, զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվել: Շատ շրջաններում խնդիրներ են ծագել կապված շարժական կապի, ինչպես նաեւ Էլեկտրամատակարարման հետ: Վնասի մասին առայժմ տեղեկատվություն չկա: Հաղորդվում Է սոսկ, որ մի քանի մարդ Է մնացել վերելակներում, որոնք կանգ են առել հոսանքի բացակայության պատճառով: Հրշեջները, որոնք Հունաստանում կատարում են փրկարարների դեր, մեկնել են օգնություն ցույց տալու այդ մարդկանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: