Ուրբաթ , 19 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    10°
    Home » Լուրեր » Աթեշյանին չենք ընդունում, նոր պատրիարք ենք ուզում. Գարո Փայլան

    Աթեշյանին չենք ընդունում, նոր պատրիարք ենք ուզում. Գարո Փայլան

    Աթեշյանին չենք ընդունում, նոր պատրիարք ենք ուզում. Գարո Փայլան
    Փետրվար 14, 2018 14:45 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դեմ է արտահայտվել պատրիարքական փոխանորդի պաշտոնին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին թողնելու թուրքական իշխանությունների որոշմանը: Այս մասին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

    «Հայոց պատրիարքարանում հարկադիր կատարողի նշանակելու համար ինտրիգներ են գործի դրվել: Սակայն մենք չենք ընդունում հարկադիր կատարողին: Ուզում ենք մեր պատրիարքին ընտրել»,- գրել է Փայլանը:

    Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Նույն հայտարարության մեջ ասվում էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ որպես պատրիարքական փոխանորդ:

    Նման թեմաներ

    scroll to top