Գլխավոր Լուրեր Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

1
0

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և բարձր է գնահատել երկու երկրների գործընկերային հարաբերությունները: Նա դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը: Ջանջուղազյանը նշել է, որ այս համատեքտում նախարարությունն ունի հավասարակշռության պահպանման և ֆինանսական կարգապահության ապահովման գործառույթ, որը թույլ կտա առավելագույն արդյունք ստանալ ծախված միջոցների դիմաց:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ֆիսկալ կանոններին, հարկային համակարգի փոփոխություններին, պետական պարտքի կայունացմանը, ինչպես նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքակության միջոցով մակրոտնտեսական ռիսկերի կառավարելիությանը, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հաջող բանակցությունների ընթացքին: Վերջինիս առնչությամբ դեսպանն ընդգծել է, որ դա կնպաստի Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսական հանրության վստահության ամրապնդմանը:
Քննարկվել են նաև երկրում ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ստեղծման նախապայմանները և հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնումն այս ուղղությամբ: