Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » Լուրեր » Ավագ դպրոցը չիրականացրեց իր առջև դրված նպատակները (տեսանյութ)

    Ավագ դպրոցը չիրականացրեց իր առջև դրված նպատակները (տեսանյութ)

    Օգոստոս 10, 2017 14:34 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    2015-2016 թվականներին Հայաստանում հանրակրությունից դուրս մնացած երեխաների թիվը մոտավորապես 300 է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը. «Այդ 300-ը մեկ տոկոսից էլ շատ քիչ է: Ասեմ, որ այդ երեխաների մեծ մասին ծնողները դպրոց չեն ուղարկում` պատճառաբանելով սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Այս դեպքում խնդրի կարգավորման համար ոչ միայն պետք է ներգրավված լինի ԿԳՆ-ը, այլ նաև սոցապ նախարարությունը»:

    Ինչ վերաբերում է ավագ դպրոցի ներդրմանը Հայաստանում, բանախոսը նշեց. «Այն չիրականացրեց իր առջև դրված նպատակները, երիտասարդների հետ համապատասխան աշխատանք չի իրականացվում նրանց մասնագիտական կողմնորոշումն ապահովելու համար, և եթե երիտասարդը չի շարունակելու իր կրթությունը բուհում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում, գոնե արհեստագործական որևէ հմտություն ստանալու հնարավորություն ունենա»:

    Այլ մանրամասներ` տեսանյութում:

    Նման թեմաներ

    scroll to top