Գլխավոր Լուրեր Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ է շարժվում

Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ է շարժվում

16
0

Արդեն 20-րդ տարին՝ ապրիլի 23-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀԵՄ-ի ևկազմակերպմամբ քաղաքացիները ջահերով երթ են իրականացնում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ավանդական երթն մեկնարկում է Թուրքիայի պետական դրոշը այրելով: Դրոշի կրակից էլ վառվում է առաջին ջահը:

Երթը մեկնարկում է «Ազատության» հրապարակից, երիտասարդներն անցնում Բաղրամյան պողոտայով, Օրբելի և Կիևյան փողոցներով՝ հասնելով Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ ծաղիկներ դնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում նահատակված անմեղ զոհերի հիշատակին: