Գլխավոր Բլոգ Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը. Փաշինյան

Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը. Փաշինյան

12
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովն ավարտվել է։ Նա մասնավորապես ասել է.

«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Պետք է արձանագրել, որ գագաթաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են, և միանշանակ կարող ենք ասել, որ այս իրադարձության արդյունքում, որը մեր անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, միանշանակ ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանը և հեղինակության բարձրացմանը»: