Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Ավարտվեց զինծառայողների և նրանց հարազատների համար իրականացվող դասընթացների առաջին փուլը

    Ավարտվեց զինծառայողների և նրանց հարազատների համար իրականացվող դասընթացների առաջին փուլը

    Ավարտվեց զինծառայողների և նրանց հարազատների համար իրականացվող դասընթացների առաջին փուլը
    Հուլիս 12, 2018 12:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2018 թ.-ի հունիսի 9-ին Երևանում մեկնարկեց զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դասընթացների շարքը, որին հաջորդեցին դասընթացներ Գորիսում՝ հունիսի 17-ին, Եղեգնաձորում՝ հունիսի 18-ին, Արմավիրում՝ հունիսի 21-ին, Սևանում՝ հուլիսի 4-ին։

     

    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց «ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ» գրքույկը, որում մատչելի ձևով ներկայացված է զինվորական հաշվառումը, զորակոչը եւ զինծառայությունը կարգավորող օրենսդրությունը։

    Դասընթացի մասնակիցները ծանոթացան նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման վերցվելու կարգին, զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքներին և պարտականություններին, կիրառվող բուժզննությունների կարգին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման/ազատման հիմքերին, ժամկետներին եւ մի շարք այլ կարգավորումներին, արձակուրդենրի տեսակների, դրանց տրամադրման կարգերի, ժամկետների, խրախուսանքների և կարգապահական տույժերի մասին տեղեկատվությանը, վերջին օրենսդրական փոփոխություններին։

    Մասնակիցներին ներկայացվեց նաեւ պրակտիկայում տարածված խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները:

    Զինվորական ծառայությանը պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների բողոքարկման մեխանիզմներին, ժամկետներին առնչվող տեղեկատվությունը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ոը նաեւ մասնակիցներից ոմանց տրամադրեց իրավաբանական խորհրդատվություն։

    Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև անձամբ ներկայացնելու իրենց առողջական վիճակի հետազոտությունների վերաբերյալ առկա փաստաթղթերը՝ Կազմակերպության մասնագետներին, այդ թվում նաև՝ բժիշկ-փորձագետի խորհրդատվություն ստանալու նպատակով։

    Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

    Նման թեմաներ

    scroll to top