Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները. ՖՄԿ-ն ունի նոր գլխավոր քարտուղար

    Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները. ՖՄԿ-ն ունի նոր գլխավոր քարտուղար

    Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները. ՖՄԿ-ն ունի նոր գլխավոր քարտուղար
    Հոկտեմբեր 12, 2018 20:01 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Երևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը:
    Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:

    Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

    ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը:

    Նման թեմաներ

    scroll to top