Գլխավոր Լուրեր Ավելի քան 180 երկիր միացել է պլաստիկ աղբի դեմ պայքարին

Ավելի քան 180 երկիր միացել է պլաստիկ աղբի դեմ պայքարին

2
0

Ժնևում 187 երկրների 1400 ներկայացուցիչներ ընդունել են համատեղ համաձայնագիր, որով պլաստիկ աղբի դեմ գլոբալ պայքար է հայտարարվել։

Փաստաթուղթը հաստատել են 12-օրյա քննարկումների արդյունքում։ Այն հանդիսանում է 1989 թվականին ընդունված Բազելյան կոնվենցիայի լրացումը։

Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարարը ողջունել է պլաստիկի դեմ պայքարին նվիրված համաձայնագրի ստորագրումը։ Ընդունված համաձայնագիրը նաև վերահսկում է և արգելում պլաստիկ նյութերի տեղափոխությունը ԵՄ տարածքից Ասիա ու Աֆրիկա: