Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

    Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

    Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան
    Հունվար 17, 2019 17:15 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Նախօրեին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, և այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

    Հարցազրույցը ստորև.
    -Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հունվարի 16-ին կայացած փարիզյան հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը:
    - Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, թե ինչ փոխըմբռնման կամ փոխվստահության մասին է խոսքը, առավել ևս, որ դրա մասին որպես փաստ է խոսվում, խոսվում դրա «լայն բնույթի» մասին:
    Այդ փոխվստահությունն ու փոխըմբռնումը պետք է լինեն եռակողմ՝ ներառեն Արցախը, իսկ Արցախի և Ադրբեջանի միջև վստահության մակարդակի մասին չեմ ցանկանում հավելյալ խոսել, որովհետև նման բան, առհասարակ, գոյություն չունի:
    Ամեն դեպքում տարբեր խողովակներից եկող լուրերն ու վերլուծությունները հակառակի մասին են խոսում: Միգուցե համանախագահների հորդորն է, որ կողմերը գոնե այս փուլում միմյանց հետ դրական ուղերձներ փոխանակեն, չեմ կարող ասել: Ընդհանուր ֆոնի առումով, դա միգուցե վատ չէ, բայց բովանդակային առումով, ինձ ոչինչ չի հուշում:

     


    Նման թեմաներ

    scroll to top